«Էրիթրոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (67) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (52), , → , (67) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
==Կառուցվածք==
===Ձևաբանություն===
Էրիթրոցիտներ, (''erythrocytus'') մարդու և կաթնասունների մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։ Էրիթրոցիտների հիմնական ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է հեմոգլոբինի միջոցով։ Էրիթրոցիտները տեղափոխում են նաև ամինաթթուներ, հակամարմիններ, թույներ, դեղանյութեր՝ կլանելով և պահելով դրանք բջջաթաղանթի մակերևույթի վրա։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4, 5-5 մլն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 մլն՝ 1 մմ³-ում ։
 
Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4, 5-5 մլն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3, 8-4, 5 մլն։
 
Մարդու և կաթնասունների էրիթրոցիտները արյան հոսքում ունեն երկգոգավոր սկավառակների տեսք և կոչվում են դիսկոցիտներ։ Սկանիկ էլեկտրոնային մանրադիտակով հայտնաբերվել են նաև էրիթրոցիտների այլ ձևեր՝ պլանոցիտներ (տափակ մակերևույթով), գմբեթաձև, թամբաձև, երկփոսային, սֆերոցիտներ (գնդաձև) էխինոցիտներ (փշաձև)։ Վերջին երկուսը վերաբերում են էրիթրոցիտների ծերացող ձևերին։ Դիսկոցիտները կազմում են էրիթրոցիտների 80%-ը։ Դիսկոցիտի դեֆորմացիան էխինոցիտի նկատվում է ԱԵՖ-ի քանակության պակասելու դեպքում։
Տող 14.
 
==Չափեր==
Մարդու էրիթրոցիտներ տրամագիծը տատանվում է 7, 1-7, 9 մկմ, հաստությունը եզրային գոտում՝ 1, 9-2.5 մկմ, կենտրոնում՝ 1 մկմ։ Նորմալ արյան մեջ այս չափերն ունեն էրիթրոցիտների մոտ 75%-ը նորմոցիտները (normocytus), ավելի մեծ չափեր (8, 0 մկմ-ից ավելի)` 12,5%-ը մակրոցիտներ (macrocytus), մնացած էրիթրոցիտների քանակը կարող է լինել 6 մկմ-ից պակաս` միկրոցիտներ (microcytus)։ Մեկ էրիթրոցիտի մակերեսը կազմում է մոտ 125 մկմ², ծավալը՝ 90 մկմ³։ Եթե մարդու արյան միջին ծավալը 5, 5 լիտր է, ապա արյան բոլոր էրիթրոցիտների ընդհանուր մակերեսը կկազմի 3500-3700 մ²։
 
Էրիթրոցիտներում էներգիայի փոխանակության հիմնական ուղին գլիկոլիզն է, որի ընթացքում կատարվում է ԱԵՖ-ի և ՆԱԴH2-ի առաջացում։ Գլիկոլիզի էներգիան ապահովում է կատիոնների ակտիվ տեղաշարժ բջջաթաղանթի միջով, նատրիումի և կալիումի իոնների օպտիմալ հարաբերակցությունը պլազմայում և էրիթրոցիտներում։ ՆԱԴH2-ն ապահովում է հեմոգլոբինի ակտիվ ֆունկցիոնալ վիճակը, կանխելով նրա օքսիդացումը մեթհեմոգլոբինի։ Երկաթի առկայությունը հեմոգլոբինում ապահովում է թարմ արյան էրիթրոցիտների դեղին գունավորումը, իսկ էրիթրոցիտների մեծ քանակությունը արյանը տալիս է կարմիր գույն։
Տող 22.
Էրիթրոցիտները ապրում են 120 օր։ Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 մլն էրիթրոցիտ։ Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը։ Նվազում են նաև ԱԵՖ-ը և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոտիկ լուծման նկատմամբ։
==Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում==
Նորածինների մոտ այն հասնում է 7, 5 մլն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածվի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակը աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում [[հեմոգլոբին]]ի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսեկանում հասնում է 4, 5 մլն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։
{| align="center" class="prettytable"
|+ Ձևավոր տարրերի քանակը
Տող 30.
|-
| colspan="3"| '''Էրիթրոցիտներ'''
| 4, 5-ից 5, 5 միլիոն.
|-
| colspan="3" bgcolor="#f0f0ff" | '''Լեյկոցիտներ'''