«Արյան փոխներարկում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բնախոսություն ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: , → , (31) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արյան փոխներարկում''', բուժիչ մեթոդ, երբ հիվանդի [[արյուն]]ատար համակարգի մեջ ներարկվում է ուրիշ մարդու արյուն։ Կիրառվում է արյան կորուստը վերականգնելու, օրգանիզմի դիմադրողականությունն ուժեղացնելու, թունավոր նյութերը չեզոքացնելու, արյան մակարդելիությունը բարձրացնելու նպատակով։ Արյան փոխներարկում կատարվում է ուղղակի և անուղղակի։ Առաջին դեպքում [[դոնոր]]ից վերցրած արյունը անմիջապես ներարկվում է հիվանդին (ռեցիպիենտին)։ Այս եղանակը կիրառվում է հազվադեպ։ Անուղղակի փոխներարկման դեպքում դոնորից վերցրած արյունը հավաքում են հատուկ [[անոթ]]ի մեջ, ֆիբրինազրկում կամ խառնում արյան մակարդումը կանխող նյութի ([[կիտրոնաթթու|կիտրոնաթթվի]] [[նատրիում]]ական աղ, [[հեպարին]] և այլն) հետ և նոր միայն փոխներարկում հիվանդին։ Փոխներարկման համար դոնորից ստացված և մշակված արյունը պահվում է [[սառնարան]]ում, հերմետիկորեն փակ ապակե [[անոթ]]ների կամ մեծ ամպուլների մեջ։ Արյան փոխներարկում կատարում են ներ[[երակ]]ային, ներ[[զարկերակ]]ային, [[ոսկրոր|ներոսկրային]] և այլ ուղիներով։ Արյան կորուստը վերականգնելու համար, օրվա ընթացքում ընդմիջումներով կամ անընդհատ կաթիլային եղանակով, մարդուն կարելի է փոխներարկել մինչև 1-2լ արյուն։ Քրոնիկական հիվանդությունների ժամանակ (ծայրանդամների տրոֆիկական [[խոց]]եր, դանդաղ ապաքինվող [[վերք]]եր) օրգանիզմի կենսական պրոցեսներն աշխուժացնելու նպատակով կատարում են նաև փոքրաքանակ հեմոլիզված կամ անհամատեղելի և այլածին ([[ոչխար]]ի կամ այլ կենդանու) արյան փոխներարկում։ Արյան փոխներարկման համար օգտագործում են նաև ընկերքային և դիակային արյուն, երբեմն էլ հիվանդի արյունը, որը զանազան վնասվածքների հետևանքով կուտակվում է որովայնի կամ այլ խոռոչներում։ Բացի ամբողջական արյունից փոխներարկում են արյան [[պլազմա]], [[շիճուկ]], արյան [[էրիթրոցիտ]]ների, [[լեյկոցիտ]]ների և [[թրոմբոցիտ]]ների զանգվածներ, ինչպես և արյանը փոխարինող զանազան լուծույթներ։ Արյան փոխներարկման ցուցմունքներն են՝ արյան սուր կորուստ, վնասվածքային [[շոկ]], այրվածքներ, սակավարյունություն, [[ստամոքս]]ի և [[12-մատնյա աղիք]]ի խոցային հիվանդություն, [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] ու ներքին սեկրեցիայի խանգարումներ և այլն։ Արյան փոխներարկումը հակացուցված է [[ուղեղ]]ի ծանր վնասվածքների, [[թրոմբոզ]]ի, արյունազեղման և մի քանի այլ հիվանդությունների ժամանակ։ Արյան փոխներարկումը կարող է առաջացնել ռեակցիաներ և բարդություններ։ [[Հայաստան]]ում արյան փոխներարկման գործը կազմակերպվել է [[1931]]-ին։ Հայ բժիշկներ Հ․ [[Քեչեկի]] և Հ․ [[Միրզա-Ավագյան]]ի ղեկավարությամբ ստեղծվել է արյան փոխներարկման հայկական կոմիտե։ [[1933]]-ին կոմիտեն վերակազմավորվել է որպես [[Մոսկվա]]յի արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղ։ [[1937]]-ին այն վերածվել է Արյան փոխներարկման հանրապետական կայանի, որի բազայի վրա [[1947]]-ին հիմնադրվել է Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը ([[1956]]-ից՝ պրոֆեսոր Ռ․ [[Յոլյան]]ի անվան)։ Հայաստանում ստեղծվել է արյան ծառայության լայն ցանց։ [[1972]]-ի տվյալներով գործում են արյան փոխներարկման 5 կայան ([[Երևան]]ում, [[Գյումրի]]ում, [[Վանաձոր]]ում, [[Գորիս]]ում, [[Հրազդան]]ում) և 40 բաժանմունք։
 
{{ՀՍՀ}}