«Ռիգայի ծոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (24) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Coord|57|37|32|N|23|35|5|E|display=title}}
[[Պատկեր:Gulf of Riga-Waterview.JPG|մինի]]
'''Ռիգայի ծոց''' ({{lang-lv|Rīgas jūras līcis}}, {{lang-et|Liivi laht}}), ծովածոց [[Բալթիկ ծով]]ի արևելքում՝ [[Լատվիա]]յի և [[Էստոնիա]]յի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող [[Արևմտա-Էստոնական արշիպելագ]]ի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²<ref name=bse>[http://slovari.yandex.ru/dict/bse/article/00066/35700.htm Հոդված Մեծ Սովետական Հանրագիտարանում] {{ref-ru}}</ref>։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/503395/Gulf-of-Riga Ռիգայի ծոց (Բալթիկ ծով)] - Հոդված Առցանց Բրիտանիկա հանրագիտարանում {{ref-en}}</ref>։
 
Ռիգայի ծոցի ափեզրին են տեղաբաշխված [[Ռիգա]] և [[Պյառնու (քաղաք, Էստոնիա)|Պյառնու]] քաղաքները, հարավային ափին է գտնվում [[Յուրմալա]] քաղաքը, իսկ հյուսիսիցծոցը սահմանափակող [[Սաարեմաա (կղզի)|Սաարեմաա]] կղզու վրա՝ [[Կուռեսաառե (քաղաք, Էստոնիա)|Կուռեսաառե]] քաղաքը։ Ծոցի արևմտյան ափեզրը կոչում են [[Լիվական ափ]], այն պաշտպանվող մշակութային գոտի է։
 
[[Պատկեր:Gulf of Riga-Beach.JPG|մինի|աջից|Լողափ Լատվիայում, Ռիգայի ծոց]]
 
== Աշխարհագրական բնութագիրը ==
Ափեզրը հիմնականում ցածրադիր է և ավազոտ։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 18 °C, իսկ ձմռանը իջնում է մինչև 0 - 1° С, ինչի պատճառով ծովածոցի մակերևույթը դեկտեմբերից մինչև ապրիլ ամիսները ծածկվում է սառույցով։ Աղիությունը կազմում է 3, 5 - 6 ‰։
 
Հոսանքը պտուտակային է, միջին արագությունը 8 սմ/վ<ref name=bse />։
 
Ռիգայի ծոց են թափվում՝ [[Արևմտյան Դվինա (գետ)|Արևմտյան Դվինա]] (Դաուգավա), [[Լիելուպե (գետ)|Լիելուպե]], [[Գաույա (գետ)|Գաույա]], [[Սալացա (գետ)|Սալացա]], [[Պյառնու գետ|Պյառնու]], [[Ագե (գետ)|Ագե]], [[Սվետուպե (գետ)|Սվետուպե]], [[Ռոյա (գետ)|Ռոյա]] և այլ ավելի փոքր գետերը։
 
== Ավազանը և կղզիները ==
{{Հիմնական|Արևմտա-Էստոնական արշիպելագ}}
Կղզիները մայրցամաքային մասից բաժանված են [[Իրբենյան նեղուց]]ով, որը գտնվում է [[Կոլկասռագս]] հրվանդանի և [[Սաարեմաա (կղզի)|Սաարեմաա]] կղզու հարավային եզրի միջև, ինչպես նաև [[Վյայնամերի]] նեղուցով, որը բաղկացած է [[Սուուռվյայն]] ([[Մուհու]] կղզու և մայրցամաքային մասի միջև) և [[Հարի կուրկ]] ([[Հիյումաա (կղզի)|Հիյումաա]] և [[Վոռմսի]] կղզիների միջև) նեղուցներից։
 
Ռիգայի ծոցում են գտնվում Էստոնական [[Կիհնու]], [[Ռուհնու]], [[Աբռուկա (կղզի)|Աբռուկա]] և [[Մանիլայդ (կղզի)|Մանիլայդ]] կղզիները։ Հյուսիս-արևելքում առանձնանում է [[Պյառնուի ծոց]]ը։
 
== Ծանոթագրություններ ==