«Գուներանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (21) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:HueScale.svg|մինի|աջից|Գուներանգ]]
 
'''Գուներանգ''' ({{Lang-it|colorito}}, {{Lang-la|color}}-գույն, երանգ), [[կերպարվեստ]]ում (առավելաբար [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ) իրականության գունային բազմազանությունը գեղագիտորեն վերակերպավորող գունահարաբերումների համակարգ։ Գեղագիտական-հուզական արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, գեղարվեստական կերպարի բաղադրիչներից մեկը։ Գուներանգի բնույթն առնչվում է ստեղծագործության ընդհանուր գաղափարին և [[բովանդակություն|բովանդակության]]ը, ժամանակաշրջանին, [[արվեստագետ]]ի ոճին ու անհատականությանը։ Պատմականորեն ձևավորվել են գուներանգական երկու միտում։ Առաջինը կապված է քանակապես սահմանափակ լոկալ գույների համակարգի, հաճախ նաև գույնը սիմվոլիկ նշանակությամբ կիրառելու հետ (օրինակ՝ [[միջնադարյան արվեստ]]ում)։ Երկրորդի համար բնորոշ է [[աշխարհ]]ի, տարածության և [[լույս]]ի գունային պատկերը լրիվ հաղորդելու ձգտումը, տոնի, վալյորի, ռեֆլեքսի կիրառումը։ Ըստ գունահարաբերումների բնույթի գուներանգը լինում է հանգիստ կամ լարված, սառը ([[կապույտ]], [[կանաչ]], [[մանուշակագույն]] տոների գերակշռության դեպքում) կամ տաք ([[կարմիր]], [[դեղին]], [[նարնջագույն]] տոների գերակշռության դեպքում), լուսավոր կամ մուգ, իսկ գույնի հագեցվածությամբ և ուժգնությամբ՝ վառ, զուսպ, խամրած և այլն։ Յուրաքանչյուր ստեղծագործությունում գուներանգը ձևավորվում է ներդաշնակության, լրացման և հակադրության [[օրենք]]ներին համապատասխան՝ գույների անկրկնելի ու բարդ փոխհարաբերության շնորհիվ։ [[Քանդակագործություն|Քանդակագործության]] և [[Ճարտարապետություն|ճարտարապետության]] մեջ գունահարաբերումների համակարգը սովորաբար անվանում են բազմագունություն (պոլիքրոմիա)։
[[Կատեգորիա:Գույներ]]
{{ՀՍՀ}}