Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 21 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (21) oգտվելով ԱՎԲ
| eol = 7662
}}
'''Գիշատիչներ''' ({{lang-la|Carnivora}} — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների (''Mammalia'') կարգ, որը ընդգրկում է շնանմանների (''Caniformia'') և կատվանմանների (''Feliformia'') ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը [[մսակեր]] կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում [[ողնաշարավորներ]]ով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների (''Fissipedia'') և մաշկոտանիների (''Pinnipedia'') խմբերի մեջ։
 
''Carnivora'' բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝ ''caro'' (''carnis'' բառի սեռական հոլով) «միս» և ''vorare'' «խժռել»։
 
Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ [[Արջեր]]ը (''Ursidae'') ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ [[մեծ պանդա]]ն ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են [[առնետներ]]ը, [[ոզնիներ]]ը, [[կուղբեր]]ը, [[փորսուղներ]]ը, որոշ [[կապիկներ]], [[օպոսումներ]], [[զրահակիրներ]] և այն։
 
[[Կենդանաբան]]ները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։
 
== Գրականություն ==
 
* ''Биологический энциклопедический словарь'' под редакцией М. С. Гилярова и др. — М.։ Сов. энциклопедия, 1989.
* ''Корытин С. А.''  Поведение и обоняние хищных млекопитающих. 2-е изд. — М.։ Изд-во ЛКИ։ URSS дистрибьютор, 2007. — 224 с.
 
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
266 264

edits