«Նոտագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
== Ծագումը ==
Սկզբնավորվել է հեռավոր անցյալում։ Դեռևս [[Հին Հունաստան]]ում գոյություն է ունեցել հնչյունները նշելու տառային համակարգ, որը ֆիքսում էր միայն դրանց բարձրությունը, այլ ոչ տևողությունը։ Այն երաժշտական պրակտիկայում պահպանվել է մինչև [[10-րդ դար]]ը, երբ հունական տառերը փոխարինվեցին լատինականով։ Միջին դարերում տարածում է գտել [[նևմային նոտագրություն]]ը։ Հատուկ նշանները՝ նևմերը գրառվել են խոսքային տեքստի վրա՝ երգեցողության մեղեդիները հիշեցնելու համար։ Ավելի ուշ՝ հնչյունների բարձրությունը ավելի ստույգ նշելու համար սկսել են կիրառել հորիզոնական գծեր։ [[11-րդ դար]]ի իտալացի երաժիշտ Գվիդո դ Արեցցոն մտցրեց 4 նոտային գծերի համակարգը, որը ժամանակակից հնգագծի նախատիպն էր։ Գծերի սկզբում նա տեղադրեց [[լատիներեն]] տառեր, որոնք նշում էին գծերի վրա գրառված հնչյունների բարձրությունը, այդ տառերը ժամանակակից բանալիների նախատիպերն էին։ Հետագայում գծերի թիվը հասցվեց հինգի, իսկ նևմային նշանները փոխարինվեցին քառակուսի գլխիկներ ունեցող նոտաներով։ Այդ համակարգը լայնորեն կիրառվել է Գրիգորյան խորալի գրառման համար և կոչվել է խորալային նոտագրություն։ Հաջորդ փուլը այսպես կոչված [[մենզուրային նոտագրություն]]ն էր, որը ֆիքսում էր հնչյունների ինչպես բարձրությունը, այնպես էլ տևողությունը։ [[15-րդ դար|15-ից]] [[17-րդ դար]]երում միաժամանակ գոյություն ուներ տառային կամ թվային համակարգը, որը կոչվում էր [[տաբուլատուրա]] և ծառայում էր գործիքային երաժշտության գրառման համար։
 
{{stub}}
== Ժամանակակից նոտագրություն ==
Ժամանակակից նոտագրությունը նշում է նոտաների ձայնաբարձրական դրությունը և դրանց մետրա-ռիթմական փոխհարաբերությունը։ Տեմպային, դինամիկ, արտահայտչական և այլ լրացուցիչ նշումների զարգացած համակարգի հետ մեկտեղ դա հնարավորություն է տալիս ճշգրիտ ֆիքսել երաժշտական ստեղծագործության նոտային տեքստը, միևնույն ժամանակ, այդպիսի ֆիքսացիան միանշանակ չէ և կատարողը, չհեռանալով նոտային տեքստից , ստեղծագործությանը տալիս էսեփական մեկնաբանությունը։
 
== Տես նաև ==