«Գուներանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գուներանգ''' ({{Lang-it|colorito}}, {{Lang-la|color}}-գույն, երանգ), [[կերպարվեստ]]ում (առավելաբար [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ) իրականության գունային բազմազանությունը գեղագիտորեն վերակերպավորող գունահարաբերումների համակարգ: Գեղագիտական-հուզական արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, գեղարվեստական կերպարի բաղադրիչներից մեկը: Գուներանգի բնույթն առնչվում է ստեղծագործության ընդհանուր գաղափարին և [[բովանդակություն|բովանդակության]]ը, ժամանակաշրջանին, [[արվեստագետ]]ի ոճին ու անհատականությանը: Պատմականորեն ձևավորվել են գուներանգական երկու միտում: Առաջինը կապված է քանակապես սահմանափակ լոկալ գույների համակարգի, հաճախ նաև գույնը սիմվոլիկ նշանակությամբ կիրառելու հետ (օրինակ՝ [[միջնադարյան արվեստ]]ում): Երկրորդի համար բնորոշ է [[աշխարհ]]ի, տարածության և [[լույս]]ի գունային պատկերը լրիվ հաղորդելու ձգտումը, տոնի, վալյորի, ռեֆլեքսի կիրառումը: Ըստ գունահարաբերումների բնույթի գուներանգը լինում է հանգիստ կամ լարված, սառը ([[կապույտ]], [[կանաչ]], [[մանուշակագույն]] տոների գերակշռության դեպքում) կամ տաք ([[կարմիր]], [[դեղին]], [[նարնջագույն]] տոների գերակշռության դեպքում), լուսավոր կամ մուգ, իսկ գույնի հագեցվածությամբ և ուժգնությամբ՝ վառ, զուսպ, խամրած և այլն: Յուրաքանչյուր ստեղծագործությունում գուներանգը ձևավորվում է ներդաշնակության, լրացման և հակադրության [[օրենք]]ներին համապատասխան՝ գույների անկրկնելի ու բարդ փոխհարաբերության շնորհիվ: [[ՔանդակագործՔանդակագործություն|Քանդակագործության]]ության և [[ճարտարապետՃարտարապետություն|ճարտարապետության]]ության մեջ գունահարաբերումների համակարգը սովորաբար անվանում են բազմագունություն (պոլիքրոմիա):
[[Կատեգորիա:Գույներ]]
{{ՀՍՀ}}