«Կոլորադյան բզեզ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(հեռացվել է Կատեգորիա:Բզեզներ ՀոթՔաթ գործիքով)
No edit summary
[[Պատկեր:Leptinotarsa fg03.jpg|200px|մինի|կոլորադայի կարտոֆիլի բզեզ]]
[[Պատկեր:Leptinotarsa fg04.jpg|200px|մինի]]
[[Պատկեր:Leptinotarsa-decemlineata-eggs.jpg|200px|մինի|Ձվադրում տերևների վրա]]
'''Կոլորադայի բզեզ''', կոլորադայի [[կարտոֆիլ]]ի բզեզ (Leptinotarsa decemlineata), [[տերև]]ակերների ընտանիքի [[միջատ]], [[կարտոֆիլ]]ի և այլ մորմազգի կուլտուրաների կարանտինային վտանգավոր վնասատու: Մարմնի երկարությունը 9-11 մմ է, ձվաձև է, կորնթարդ և [[դեղին]]: [[Վերնաթև]]երի վրա կան [[սև]] շերտեր: [[Թև]]երը կարմրանարնջագույն են: [[Ձու]]ն՝ վառ նարնջագույն: [[Թրթուր]]ը՝ մուգ դեղին կամ կարմիր սև գլխով, երկարությունը՝ մինչև 16 մմ, սեգմենտները (բացառությամբ կրծքային 1-ի) կողմնամասերում ունեն երկու սև կետ: [[Հարսնյակ]]ը բաց կարմիր գույնի է: Հասուն բզեզը [[ձմեռ]]ում է [[հող]]ի մեջ: Տարեկան տալիս է 1-2 սերունդ: Դրանց հիմնական զանգվածը մայիս-հունիսին հողից դուրս է գալիս (մի մասը մնում է հանգստի վիճակում մինչև [[գարուն]]) և սնվում [[տերև]]ներով: 3-4 օր հետո [[ձվադրում]] են փոքր կույտերով տերևների ստորին մասերի վրա: [[Պտղատվություն]]ը՝ մինչև 3000 [[ձու]]: Ձվադրումից 5-6 օր հետո դուրս են գալիս թրթուրները և սնվում տերևներով: 16-24 օր հետո մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում: Հարսնյակները 1-2 [[շաբաթ]]վա ընթացքում կերպափոխվում են [[բզեզ]]ների, որոնք ամռան շոգերին, մինչև ձմեռումը, կարող են թռչել 40-300 կմ: Հայրենիքը [[Հյուսիսային Ամերիկա]]ն է: [[ԽՍՀՄ]]-ում բազմանում է կարտոֆիլաբուծական շրջաններում: [[Անդրկովկաս]]ում փոքր օջախներով կա [[Ադրբեջան]]ական ՍՍՀ Ղազախի և ՀՍՍՀ [[Շամշադին]]ի շրջաններում: Պայքարի միջոցները, կարանտինային միջոցառումներ, համատարած վարակված [[դաշտ]]երում բույսերի մշակում միջատասպան միջոցներով կամ միկրոկենսաբանական [[պրեպարատ]]ներով (տարեկան մի քանի անգամ), մեխանիկական ոչնչացում:
[[Կատեգորիա:Միջատներ]]
3048

edits