«Կոնստանտին Ստանիսլավսկի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-18073-0003, Konstantin Sergejewitsch Stanislawski.jpg|մինի|Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի]]
'''Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկի''' (իրական անունը` '''Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև''') ([[ռուսերեն]]՝ ''Константин Сергеевич Станиславский'') ([[1863]] թ. [[հունվարի 17]], [[Մոսկվա]] – [[1938]] թ. [[օգոստոսի 7]], նույն վայրում). ռուս [[դերասան]], [[ռեժիսոր]], թատրոնի[[թատրոն]]ի ռեֆորմիստ։ [[Ռեալիզմ]]ի ներկայացուցիչ։
 
== Կյանքը և ստեղծագործությունը ==
Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։[[ընտանիք]]ում։ Ընդունել է Ստանիսլավսկի բեմական անունը[[կեղծանուն]]ը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թթ-ին սովորել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ճեմարան]]ում։ 1888 թ-ինթվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն ([[Ալեքսանդր ՊուշկինիՊուշկին]]ի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ ([[Ֆրիդրիխ ՇիլլերիՇիլլեր]]ի «Սեր և խարդավանք»), [[Օթելլո]] ([[Վիլյամ ՇեքսպիրիՇեքսպիր]]ի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի[[դերասան]]ի փառք։ Ռեժիսորական[[Ռեժիսոր]]ական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ ([[Լև ՏոլստոյիՏոլստոյ]]ի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։
Ստանիսլավսկին 1898 թ-ինթվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի[[Մոսկվա]]յի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է [[Անտոն ՉեխովիՉեխով]]ի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը։
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Քաղքենիները», «Հատակումը», [[Ալեքսանդր ԳրիբոյեդովիԳրիբոյեդով]]ի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]]), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի ([[Հենրիկ ԻբսենիԻբսեն]]ի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (ՍԱ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի ([[Կառլո ԳոլդոնիիԳոլդոնի]]ի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։
1917 թ-իթվականի [[Հոկտեմբերյան հեղափոխությունիցհեղափոխություն]]ից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Գոգոլի[[Նիկոլայ Գոգոլ]]ի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։
Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։
Ստանիսլավսկին [[հայ]] մշակույթի[[մշակույթ]]ի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ [[Լազարյան ճեմարանում։ճեմարան]]ում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ [[Վարդգես ՍուրենյանցիՍուրենյանց]]ի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, [[Կարեն ՄիքայելյանիՄիքայելյան]]ի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր [[Օվի Սևումյանը։Սևումյան]]ը։
Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է [[Եվգենի Վախթանգովը։Վախթանգով]]ը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։
Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը։
Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.)։
1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։
Նրա անունով կոչվել են փողոցներ [[ՌԴ]]-ում, Ուկրաինայում[[Ուկրաինա]]յում, Երևանում՝[[Երևան]]ում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում[[Կարագանդա]]յում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.)։
 
«Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը` հրաշալի»։