«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Հենաշարժիչ համակարգի նշանակությունը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
No edit summary
 
Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում,ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։Եթե թիթեղները իրար կիպ են հպվում,ոսկրանյութը հոծ է,իսկ եթե դասավորված են ոչ խիտ,առաջանում է սպունգանման ոսկրանյութ։
[[Պատկեր:Bone cross-section-ru.svg|400px|thumb|Ոսկրի կառուցվածքը]]
== Ոսկրերի կառուցվածքը և տեսակները ==
 
Յուրաքանչյուր ոսկր մի քանի [[հյուսվածք]]ներից կազմված բարդ [[օրգան]] է:Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով:Այն բարակ,ամուր,[[արյուն]]ատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը:Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում:
 
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր,սպունգանման,տափակ և խառը:
 
Խողովակավոր ոսկրերը սնամեջ են,որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը:Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից:Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից,որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ:Գլխիկները կազմված են սպունգանման նյութից,որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ:Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով,որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են:Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը:Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով:
 
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների [[կմախք]]ը և կատարում լծակների ֆունկցիա:Տարբերում են երկար (բազուկոսկր,ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր:
 
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող,դաստակի ոսկրեր):
 
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով,որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ:Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր,կոնքոսկր):
 
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր):
 
== Ոսկրերի բաղադրությունը ==
 
[[Կատեգորիա:Կազմախոսություն]]
667

edits