«Էկումենյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Էկումենյան շարժումը''' ([[հունարեն]] էյկումեն բառից, նշանակում է ամբողջ [[տիեզերք]]ը, էկումենիկ – տիեզերական),
քրիստոնեական եկեղեցիների միավորման շարժում է: V դ. Քաղկեդոնի ժողովից հետո սկիզբ առած Ընդհանրական եկեղեցու պառակտումը, XI դ. Հույն և Հռոմի եկեղեցիների բաժանումը, XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում ավետարանական եկեղեցիների սկզբնավորումը, այնուհետև՝ XVIII–XX դդ. նորանոր եկեղեցիների ծնունդը հանգեցրել են քրիստոնեական եկեղեցիների միության գաղափարի փոխադարձ հարգանքի, վստահության, միջեկեղեցական գործակցության հիման վրա: Էկումենյան շարժման սկզբունքն է՝ նախ լուծել եկեղեցիների միջևառկա տարաձայնությունները և խնդիրները, ապա՝ միավորվել: Էկումենյան հարաբերությունների ձևավորման առաջին պաշտոնական առաջարկը կատարել է Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքը: Նա 1920-ին «Քրիստոսի եկեղեցիներին ամենուրեք» խորագրով մի շրջաբերական գիր է հղել, որտեղ բոլոր քրիստոնյա եկեղեցիներին կոչ է արել հաղթահարել անվստահությունը և զարկ տալ համագործակցությանը՝ անտեսելով դավանական տարաձայնությունները: