«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է դոմինանտ, որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը: Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից: Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող իրավիճակային ակտիվություն, որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ: Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ:
 
===Պատմություն===
Ստեղծագործության հոգեբանության ուսումնասիրությունների դինամիկան XX դարի երկրորդ կեսին փոփոխական է եղել: ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում տվյալ ոլորտի ուսումնասիրություններին խթանեց Ամերիկյան հոգեբանական միավորման նախագահ Դ. Գիլֆորդը, ով 1950 թվականի իր ճառում կոչ է արեց հոգեբաններին ուշադրությունը սևեռել ստեղծագործության հիմնախնդրի վրա <ref>Лютовае К. К вопросу о взаимосвязи интеллекта, креативности и личностных черт у детей // Интеллект и креативность в ситуациях межличностного взаимодействия - М., «Институт психологии РАН», 2000</ref>: Դրան հաջորդած քսան տարիների ընթացքում [[Ամերիկա]]յում մշակվեցին ստեղծագործականության ախտորոշման մեթոդներ, անցկացվեցին ստեղծագործական գործընթացի, ստեղծագործ անձի ուսումնասիրություններ, սկսեցին գործել գիտական կենտրոններ: Սակայն 1970-ական թվականներից ստեղծագործության ուսումնասիրությունները կանգ առան, իսկ 1990-ականներին կրկին վերսկսվեցին՝ ելնելով թե գիտության զարգացման տրամաբանությունից, թե ժամանակակից հասարակության պահանջներից <ref>Богоявленская Д.Б. Психология творческих способностей — М., Издательский центр «Академия» 2002</ref>:
 
===Մակարդակներ===
Որոշ հեղինակներ առանձնացնում են ստեղծագործական գործունեության մակարդակներ: Գիզելինը տարանջատում է բարձրագույն և ցածրագույն ստեղծագործություն: Առաջինը կայանում է առկա գիտելիքների կիրառման ոլորտի լայնացման մեջ: Բարձր մակարդակի ստեղծագործությունը կապված է որակապես նոր կոնցեպցիայի ստեղծման հետ, որը շատ թե քիչ հեղաշրջում է կատարում գիտության մեջ<ref name="Психология" />:
 
Տող 19.
Ըստ Ե. Պ. Իլյինի ստեղծագործական գործունեության բարձրագույն մակարդակը ոչ բոլորին է հասանելի, ինչը խոսում է անհատների մոտ ստեղծագործական ներուժի՝ ստեղծագործելու կարողության, տարբեր մակարդակների մասին <ref name="Психология" />:
 
==Տեսակներ==
Մ. Բոդենը առանձնացնում է ստեղծագործական գործունեության (կերատիվության) երեք տիպ.
#համադրական կրեատիվություն` նոր մտքի բացահայտում արդեն հայտնի մտքերի անսովոր համարդման (ասոցիացիայի) միջոցով,
Տող 29 ⟶ 30՝
 
Ա. Լ. Գոտսիները ընդունակությունների հասկացությունը վերաբերում է կայուն ֆունկցիոնալ հոգեֆիզիոլոգիական համակարգի հետ, որը ձևավորվում է արտաքին ազդեցությունների և մարդու ներքին բնածին հատկությունների տևական փոխազդեցության արդյունքում <ref name="Карлссон" />:
 
Ընդհանուր օժտվածությունից՝ մտավոր ընդունակություններից, բարձր ինտելեկտից, բացի հոգեբանության մեջ առանձնացնում են օժտվածության հատուկ տեսակներ՝ երաժշտական, նկարչականա, տեխնիկական և այլն: Հատուկ օժտվածությունը նույնացվում է ստեղծագործականության կամ կրեատիվության հետ:
 
Որոշ հեղինակների համաձայն կրեատիվությունը հոգեբանական ինքնուրույն բնութագիր է և ինտելեկտի մակարդակը միանշանակ կապված չէ ստեղծագործական ընդունակությունների բարձր մակարդակի հետ: Ըստ Տ. Ա. Ռոմանովայի ներկայացրած տվյալների կրեատիվ երեխաները առանձին ցուցանիշներով կարող են գերազանցել, իսկ այլ ոլորտներում՝ հետ մնալ ինտելեկտուալ օժտված երեխաներից:
 
==Օժտվածություն==
Ընդհանուր օժտվածությունից՝ մտավոր ընդունակություններից, բարձր ինտելեկտից, բացի հոգեբանության մեջ առանձնացնում են օժտվածության հատուկ տեսակներ՝ երաժշտական, նկարչականա, տեխնիկական և այլն: Հատուկ օժտվածությունը նույնացվում է ստեղծագործականության կամ կրեատիվության հետ:
 
Ա. Մ. Մատուշկինայի «ստեղծագործական օժտվածության» հայեցակարգի համաձայն ստեղծագործական ներուժը դիտարկվում է որպես երեխայի մոտ բնածին ստեղծագործական ընդունակությունների ամբողջություն, որը հասունացմանը զուգընթաց ծավալվում է գործունեության տարբեր ոլորտներում: Երեխաների օժտվածությունը բնութագրվում է կայուն ճանաչողական դրդապատճառներով, արտահայտված իմացական ակտիվությամբ, մտածողության և խոսքի վաղ զարգացում, խաղի և գործունեության այլ ձևերի մեջ ստեղծագործելու ձգտումով:
Մ. Լուիսը և Լ. Միքելսոնն շեշտում են այն հանգամանքը, որ վաղ տարիքի երեխաների օժտվածությունը բնութագրվում է ոչ այնքան նրանց ինտելեկտուալ զարգացմամբ, որքան սենսոր զգայունակությամբ և հուզական արտահայտչականությամբ <ref name="Карлссон">Карлссон И. Креативность: личностный, нейробиологический и когнитивный аспекты // Психология, 2005, Том 2, №4</ref>:
 
==Կրեատիվություն==
Ե. Թորենսն ու Դ. Դաուֆը համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են սոցիալական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, ինտուիցիայով, ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով: