«Կախարդուհու առաքման ծառայությունը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Քիքին բնակություն է հաստատում ծովափնյա Քորիքո քաղաքում։ Դժվար սկսելով, նա շուտով ընկերներ ու ապրելու վայր է գտնում։ Բայց երիտասարդ կախարդուհին նաև կբացահայտի, որ ավելի վրա թռնելուց բացի ոչինչ անել չի կարողանում։ Գոյատևելու համար Քիքին սկսում է Օսոնո ու Ֆուքուո ամուսինների նպարեղենի խանութում առաքիչ աշխատել։
 
Քորիքոյում ապրելով, Քիքին առճակատվում է դեռահասական խնդիրների ու անհանգստությունների հետ։ Քիքին հետապնդում է Թոմբոն, ավիացիայով ապրող տեղացի տղան։ Թոմբոն ոչ միայն հիանում է Քիքիի թռչելու կարողությամբ, այլև համակրում նրան՝ որպես աղջկա։ Ի վերջո, Քիքիի սիրտը հալվում է, բայց Թոմբոյի ընկերներից մեկի հետ հանդիպումից հետո, ում Քիքին ավելի վաղ հանդիպել էր, երիտասարդ վհուկը կրկին կորցնում է վստահությունն ինքն իր նկատմամբ ու [[Ընկճախտային համախտանիշ|ընկճախտ]] է ապրում, ինչի պատճառով կորցնում է թռնելու ու Ջիջիի հետ խոսելու ունակությունը։ Բարեբախտաբար, Քիքիի ընկերներից մեկը՝ նկարչուհի Ուրսուլան, հրավիրում է Քիքիին ապրելու իր անտառային տնակում, որտեղ նա ախտորոշում է Քիքիի ճգնաժամը որպես ստեղծագործական։
 
Նոր, անկախ կյանքի հետ կապված հուսահատության պատճառով Քիքին կորցնում է իր լավատեսությունը։ Հիմա պիտի նոր նպատակ գտնի՝ կորցրածը ետ բերելու համար։