«Կողմնացույց»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Կողմնացույց''', տեղանքում կողմնորոշվելու սարք: Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիս...»:)
 
'''Կողմնացույց''', տեղանքում կողմնորոշվելու սարք: Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց: Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ [[Երկիր|Երկրի]] մագնիսական [[միջօրեական]]ի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը: Ավելի քան 2 հզ. տարի առաջ [[Չինաստան]]ում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար: [[Եվրոպա]]յում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես XII դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը: Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (XIV դար) և ուրիշներ: Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում:
{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:սարքավորումներսարքեր]]
1412

edits