«Կողմնացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կողմնացույց''', տեղանքում կողմնորոշվելու սարք: Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիս...»:
(Տարբերություն չկա)

12:39, 21 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կողմնացույց, տեղանքում կողմնորոշվելու սարք: Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց: Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը: Ավելի քան 2 հզ. տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար: Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես XII դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը: Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (XIV դար) և ուրիշներ: Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։