«Հասարակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Հասարակությունը որպես ուսումնասիրման օբյեկտ ==
=== Մարդաբանության մեջ ===
Մարդկային համայնքները հաճախ դասակարգվում են [[կյանք]]ի միջոցներ հայթայթելու ձևին համապատասխան: Հետազոտողները տարբերում են որսորդական և հավաքչական հասարակություններ, քոչվոր անասնաբուծական, պարզ և բարդ գյուղատնտեսական (առաջին տիպին բնորոշ է [[բուսաբուծություն]]ը, երկրորդին՝ լիարժեք ինտենսիվ [[գյուղատնտեսություն]]ը), բացի այս նաև ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններ (վերջին երկուսը հաճախ դիտվում են որպես որակապես այլ՝ համեմատած նախորդների հետ):
 
Այսօր [[մարդաբան]]ներն ու շատ [[սոցիոլոգ]]ներ ակտիվորեն միմյանց են հակադրում մշակութային [[էվոլյուցիա]]յի հասկացությունը և վերը նշված փուլերի հստակ տարանջատման մասին պատկերացումը: Որոշ տվյալների համաձայն՝ հասարակական կյանքի բարդացումը (քաղաքակրթության զարգացում, բնակչության թվաքանակի և խտության աճ, աշխատանքի մասնագիտացում և այլն) պարտադիր չէ, որ հանգեցնի հիերարխիկ սոցիալական համակարգի կամ հասարակության շերտավորմանը: Մշակութային ռելյատիվիզմը բավականին ազդել է հասարակարգի, նյութական մշակույթի կամ տեխնոլոգիաներին վերաբերող գնահատող տերմիններից հրաժարվելու վրա («պարզամիտ», «վատագույն/լավացույն», «առաջընթաց» և այլն):
 
Բացի այդ, մարդաբանները հաճախ ուշադրություն են դարձնում մարդկային հասարակությունը բնութագրող նմանություններին ու տարբերություններին, օրինակ՝ մարդու ամենամոտ կենսաբանական տեսակներին՝ [[շիմպանզե]]ին և [[բոնոբո]]յին: Տարբերություններից մեկը կարող է լինել հատկապես մարդկանց զարգացած [[նահապետականություն]]ը: <ref>Մորիս Գոդելիե «Métamorphoses de la parenté», 2004</ref><ref>{{cite web|url=http://newleftreview.org/?view=2592|title=New Left Review - Jack Goody: The Labyrinth of Kinship|author=Ջեկ Գուդի|authorlink=Ջեկ Գուդի|accessdate=2013-04-16|archiveurl=http://www.webcitation.org/6FwKYkCcU|archivedate=2013-04-17}}</ref>.
[[Կատեգորիա:Հասարակություն]]