«Կլիմայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (33) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Կլիմայագիտություն''', գիտություն կլիմայի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժամանակի փոփոխությունների մասին։ Կլիմայագիտությունը աշխարհագրության և երկրաֆիզիկայի (օդերևութաբանության) սահմանում զարգացող գիտություն է։ Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդերևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից։ Կլիմայի ծագման, նրա ֆիզիկական պայմանավորվածության մասին ուսմունքը ֆիզիկական կլիմայագիտական առարկան է, որը հիմնվում Է երկրի մակերևույթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հաշվեկշռի մասին պատկերացումների և նրանց կլիմայագոյացնող դերի վրա։ Ֆիզիկական կլիմայագիտության հատուկ ճյուղ Է դինամիկական կլիմայագիտությունը, որը ուսումնասիրում Է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։
 
Մթնոլորտի բարձր շերտերի կլիման ուսումնասիրում Է [[ագրոկլիմայագիտություն|ագրոկլիմայագիտությունը]], երկրամերձ շերտինը՝ [[միկրոկլիմայգիտություն|միկրոկլիմայգիտությունը]], հնէակլիմայագիտությունը ([[պալեոկլիմայագիտություն]]) զբաղվում է երկրաբանական և պատմական անցյալի կլիմաների ուսումնասիրությամբ։ Կիրառական ուղղություններից են կենսաբանական, գյուղատնտեսական, կուրորտային, բժշկական, ինչպես նաև ավիացիոն, տրանսպորտային, [[շինարարական կլիմայագիտությունը։կլիմայագիտություն]]ը։ Կլիմայագիտության նախնական գաղափարները ձևավորվել են [[Հին Հունաստան|Հին Հունաստանում]]։ Հույները արեգակի ճառագայթների անկման անկյան հիման վրա տվեցին երկրի կլիմաների առաջին դասակարգումը՝ մեկ տաք, երկու բարեխառն և երկու ցուրտ գոտիներ։ XVII—XVIII դարերում երևան եկան առաջին կլիմայական նկարագրությունները՝ կատարված գործիքային դիտարկումների հիման վրա։ է. Հալլեյը, Ջ. Հեղլին, Մ. [[Լոմոնոսով|Լոմոնոսովը]]առաջինը հայտնեցին այն միտքը,որ մթնոլորտի շրջանառությունը ազդում է կլիմայի վրա։ XIXդ. սկզբին գերմանացի բնագետ Ա. Հումբոլդտը զբաղվեց երկրի կլիմաների սիստեմատիկ ուսումնասիրությամբ և կազմեց առաջին կլիմայական քարտեզները։ XIX դ. 2-րդ կեսից կլիմայական հետազոտություններ սկսվեցին Ռուսաստանում, որոնք կենտրոնացված էին 1849-ին բացված Գլխավոր ֆիզիկական դիտարանում։ Կլիմայական հետազոտություններ են կատարել Գ. Ի. Վիլդը, Ա. Ի. Վոյեյկովը, ավելի ուշ՝ Ա. Ա. Կամինսկին, Լ. Ս. Բերգը, Վ. Ցու. Վիզեն և այլք։ XX դ. ընդարձակվեց օդերևութաբանական կայանների ցանցը՝ ընդգրկելով նաև արևադարձային գոտին, Արկտիկան,Անտարկտիկան և օվկիանոսները։Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարվեց [[ԽՍՀՄ]]-ում։ XX դ. կեսերին բազմաթիվ երկրներում երևան եկան ֆունդամենտալ տեղեկատուներ, հրատարակվեցին աշխարհամասերի, օվկիանոսների և առանձին ռեգիոնների կլիմայական ատլասներ ու մենագրություններ։ Միջազգային համագործակցության կարգով 1971-ին հրատարակվեց աշխարհի կլիմայական ատլասը։ ԽՍՀՄ-ում լույս տեսան բազմահատոր կլիմայական տեղեկատուներ, երկհատոր կլիմայական ատլասը, ծովային, [[Արկտիկա|Արկտիկայի]] և [[Անտարկտիկա|Անտարկտիկայի]] ատլասների կլիմայական քարտեզները։ Ընդարձակվեց [[աերոլոգիա|աերոլոգիական]] դիտարկումների ցանցը, որը հնարավորություն տվեց բազմաթիվ աերոլոգիական ամփոփումներ հրատարակելու։ Կլիմայագիտության նոր ուղղությունների առաջացումը նպաստեց օդերևութաբանական նյութերի կլիմայական մշակման մեթոդների զարգացմանը։ Միջինների մեթոդի հետ մեկտեղ (Ե. Ս. Ռուբինշտեյն, Օ. Ա. Դրոզդով և այլք) 20-ական թվականներին առաջացան կլիմայական վերլուծության կոմպլեքսային (Ե. Ե. Ֆեոդորով, Լ. Ա. Չուբուկով) և դինամիկ (Տ. Րերժերոն, Բ. Պ. Ալիսով, Ս. Պ. Իյրոմով, Խ. Պ. Պողոսյան և այլք) մեթոդներ։ XX դ. կեսերին կլիմայագիտության մեջ կիրառվեցին կլիմայի ուսումնասիրության հաշվեկշռային մեթոդները (Ա. Ա. Գրիգորն և այլք)։
Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը։ Զգալի հաջողությունների հասավ արևադարձային գուռ ու կլիմայագիտական (ԱՄՆ, ՉԺՀ, Հնդկաստան ևն)։ Կիրառական խնդիրների լուծման կապակցությամբ աճեց հետաքրքրությունը միկրոկլիմայի և տեղական կլիմայի ուսումնասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք)։ Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայագիտությունը (Կ. Բրուքս, վ. Ցու. Վիզե և այլք)։ Մշակվում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կլիմայի փոփոխությունների վրա պրոբլեմը (Ֆ. Բաուր, Լ. Վիտելս և այլք), կլիմայի փոփոխությունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների խնդիրները։Կլիմայագիտության զարգացման հեռանկարները կապված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, արբանյակների և նորագույն ֆիզիկա-մաթեմատիկական մեթոդների կիրառության հետ։ [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհի]] կլիմայական ուսումնասիրությունները սկսվել են XIX դ. 2-րդ կեսից։ Առաջին ուսումնասիրությունը Երևանի օդի ջերմաստիճանի մասին XIX դ. 40-ական թթ. հրատարակել է [[Ի. Աբովյան|Ի. Աբովյանը]]։ Գիտական հետազոտություններն սկսվել են XX դ. 30-ական թթ.։Պատրաստվել հրատարակվել են մենագրություններ (Ռ. Քրիստոստուրյան,Ա. Բաղդասարյան, Ա. Ներսեսյան) և քարտեզներ, ինչպես նաև հանրապետության մեծածավալ կլիմայական ատլասը։
[[Կատեգորիա:Կլիմայագիտություն]]