«Կառուցվածք (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կառուցվածք''', ստրուկտուրա (լատ.structura), որևէ ամբողջի մասերի կապի կամ դասավորության եղանակ: [[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] մեջ՝ որոշակի բովանդակության ներքին կազմակերպվածության եղանակ , նեղ և հատուկ իմաստով՝ համակարգված օբյեկտի [[առարկա|առարկայական]] [[տարր|տարրերի]] միջև հարաբերությունների ամբողջությունը, որը համեմատաբար ինքնուրույն կերպով որոշում է նրա բնույթը (տես` [[Համակարգ]]):Կառուցվածքի, որպես հարաբերությունների համակարգի, հարաբերական [[անկախություն|անկախությունը]] իրական է այն չափով, որքանով համակարգային օբյեկտի տարրերը կարող են դիտարկվել ուղղակի որպես հարաբերությունների կամ [[ֆունկցիա|ֆունկցիաների]] կրողներ: Դա էլ հնարավոր է դարձնում Կառուցվածքի [[հետազոտություն|հետազոտումը]] տարրերի [[որոշակիություն|որոշակիությունից]] վերանալով: Ընդ որում, սովորաբար ցանկալի է համարվում Կառուցվածքի ներկայացումը այնպիսի վերացարկված ձևով, որը թույլ է տալիս [[ձևական]], [[տրամաբանություն|տրամաբանական]]-[[մաթեմատիկական]] [[մեթոդներ|մեթոդների]] կիրառումը:
[[Կատեգորիա:Համակարգեր]]
{{ՀՍՀ}}