«Ադվենտիստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+
Տող 3.
 
Հիմնադիրը [[Վիլյամ Միլլեր]]ն է (1782-1849): Իր զարգացման ընթացքում ադվենտիզմը տրոհվեց մի շարք ճյուղերի, որոնք կազմեցին ինքնուրույն եկեղեցիներ: Դրանցից ամենախոշորը ադվենտիստների յոթերորդ օրվա եկեղեցին է: Դավանության գլխավոր կետերն են` [[Հիսուս Քրիստոս]]ի մոտալուտ «երկրորդ գալստյան», [[ահեղ դատաստան]]ի, երկնքում հազարամյա արքայության հավատը:
 
Մարդկային պատմությունը դիտվում է որպես հավերժ պայքար Քրիստոսի և [[սատանա]]յի միջև, որը ավարտվելու է սատանայի ու նրա հետևորդների կործանումով:
 
Ադվենտիստները ընդունում են հոգու մահկանացու լինելը, համարելով, որ այն մեռնում է մարմնի հետ միասին, որպեսզի հարություն առնի «երկրորդ գալստյան» օրը: հատուկ նշանակություն են տալիս անձի բարոյական վերափոխմանը, որպես Քրիստոսի հետ հանդիպմանը նախապատրաստվելու պայման: Արգելք են դնում որոշ սննդամթերքների վրա (խոզի միս, սուրճ և այլն):
 
{{անավարտ}}