Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Libya 4985 Tadrart Acacus Luca Galuzzi 2007.jpg|մինի|250px|աջից|Սահարա]]
 
'''Սահարան'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref> ([[արաբերեն]]՝ الصحراء الكبرى, ''աս-սահրա ալ-կուբրա'', «Մեծն անապատը», ({{Audio|ar-Sahara.ogg|صحراء}})) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ [[Անապատ (աշխարհագրություն)|անապատն]] է, [[Անտարկտիկա]]յից հետո։ Նա գտնվում է հյուսիսային [[Աֆրիկա]]յում, [[Կարմիր ծով]]ից մինչև [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] [[օվկիանոս]] և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ: Սահարայի տարածքը 8,5 մլն կմ² է։ Սահարան համարյա [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի կամ Չինաստանի չափ է և [[Ավստրալիա]]յից ավելի լայն է։
 
Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ: Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածլված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով: Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ: