«Ուռհա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Urfacastle.jpg|մինի|աջից|300px|Ամրոց Ուռհայում։]]
'''Ուռհա''' (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), պատմական քաղաք Հյուսիսային [[Միջագետք]]ում, հայտնի է նաև '''Եդեսիա'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=55}}</ref> ({{lang-grc|Ἔδεσσα}}; {{lang-syr|ܐܘܪܗܝ}}) անունով, որը սակայն ասորական աղբյուրներում չի գործածվում։ Հելլենիստական շրջանում եղել է [[Օսրոյենե|Օսրոյենեի ասորական թագավորության]] մայրաքաղաքը, այնուհետև` [[Հայոց Միջագետք]]ի մայրաքաղաքը, անցել է հռոմեացիների տիրապետության տակ, այնուհետև ընդգրկվել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] կազմի մեջ։ [[641]] թ. քաղաքը նվաճվել է արաբների կողմից, բյուզանդացիներին հաջողվել է կարճ ժամանակով վերանվաճել քաղաքը 1031թ։ Տաս տարի անց քաղաքը գրավել են սելջուկները։ Ուռհան անցել է ձեռքից ձեռք մինչև [[1098]] թ., երբ այն նվաճվել է խաչակիրների կողմից։ [[1144]] թ. քաղաքը գրավում է [[Մոսուլ]]ի տիրակալ Էմադ էդ-Դինը։ Այդ իրադարձության առթիվ [[Ներսես Շնորհալի]]ն գրում է իր հռչակավոր ստեղծագործություններից մեկը` «Ողբ Եդեսիոյ» (1145-46) պոեմը, որտեղ հայրենասեր հեղինակը սրտի կսկիծով Է նկարագրում է ծաղկուն քաղաքի ավերումն ու բնակչության զանգվածային բնաջնջումը։ Քաղաքը հետագա դարերում անցել է հաջորդաբար Եգիպտոսի և Ասորիքի սուլթանների, մոնղոլների, թյուրք ցեղերի տիրապետության տակ, մինչև որ [[1637]] թ. վերջնականապես մտել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։
 
== Ուռհայի հայ բնակչությունը ==
Տող 12.
 
== Աղբյուրներ ==
<references/>
 
* «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996:
* Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուռհա» էջից