«Կոբոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կոբոլ''' [COBOL, < անգլերեն՝ CO(mmon) B(usiness) O(riented) L(anguage)], [[ծրագրավորման լեզու]]՝ տնտեսական, հաշվառման և հատկապես առևտրական [[խնդիր]]ների լուծման [[ալգորիթմ]]ները նկարագրելու համար: Ստեղծվել է [[ԱՄՆ]]-ի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ([[1958]]—[[1961]]): Նշված տիպի խնդիրների լուծմանն առանձնահատուկ է հաշվարկների փոքր քանակությունը և ներածման ու արտածման ենթակա տվյալների մեծ ծավալը: Կոբոլում փոխանակման և վերամշակման հիմնական միավորն է տվյալների միանման կառուցվածք ունեցող խմբերի [[հաջորդականություն]]ը, որը կոչվում է [[ֆայլ]]: Կոբոլը հարմարեցված է ֆայլի խմբերը նույն ալգորիթմով վերամշակելուն: Կոբոլ լեզվով նկարագրված խնդիրները ծրագրավորող ծրագրերի օգնությամբ թարգմանվում են մեքենայական լեզվով գրված համարժեք ծրագրերի, որոնք իրականացնում են խնդրի լուծումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգնությամբ:
 
{{Ծրագրավորման լեզու}}
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոբոլ» էջից