«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

15:32, 20 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Հոդի կառուցվածքի գծապատկերը
Մարդու կմախքը

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը,որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է,իսկ կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը:Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային,պաշտպանական,տեղաշարժման ֆունկցիա:

Կմախքը մարմնի հենարանն է,նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ:Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից:Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է,ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը,կրծքավանդակը պաշտպանում է սիրտը,թոքերը,խոշոր անոթները,կոնքը՝ սեռական,միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները:Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի,ֆոսֆորի,կալցիումի և ուրիշ):Ոսկրը նաև արյունաստեղծ օրգան է:

Ոսկրահյուսվածք