«Պիեռ Կյուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ՀՍՀ}}[[File:Curie1895These.jpg|thumb|200px|right|''Propriétés magnétiques des corps à diverses temperatures'' <br>(Curie's dissertation, 1895)]]'''Կյուրի (Curie) Պիեռ''' (15.5.1859-19.4. 1906, [[Փարիզ]]), ֆրանսիացի ֆիզիկոս, [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] ԳԱ անդամ (1905): Ավարտել է Փարիզի համալսարանը (1877): 1882— 1904-ին աշխատել է Փարիզի ինդուստրիալ [[Ֆիզիկա|ֆիզիկայի]] և [[Քիմիա|քիմիայի]] դպրոցում: 1904-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը: Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պիեզոէլեկտրականության երևույթը (1880): Ուսումնասիրել է (1884—85) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894): Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ [[Ջերմաստիճան|ջերմաստիճանից]] (Կյուրիի օրենք) և հայտնաբերել այն ջերմաստիճանը, որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի : Կնոջ՝ Մ. Սկչոդովսկայա Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել [[Պոլոնիում|պոլոնիումը]] և [[Ռադիում|ռադիումը]] (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը: 1903-ին Կ. հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը: Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1903):
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացիներ]]