«Կնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Թեև XIV— XV դդ. կախովի կնիքներն աստիճանաբար փոխարինվեցին մոմի, մազտաքների վրա, ապա նաև ներկանյութերի միջոցով դրոշմվողներով, սակայն առանձին տեղերում (օր. Վատիկանում) պահպանվեցին մինչե XX դ.: Հայաստանի տարածքում հայտնաբերված հնագույն կնիքները վերաբերում են ուրարտ. ժամանակաշրջանին: Կարմիր բլուրից և ուրարտ. այլ հնավայրերից (այդ թվում՝ նաև դամբարաններից) հայտնաբերվել են քարե կոնաձև, սկավառակաձև, գլանաձև փոքր կնիքներ և դրանց դրոշմվածքով առարկաներ ու բուլլաներ: Ուրարտ. կնիքները հաճախ զարդարվել են թևավոր աստվածների, գառնանգղի, օձի, երկգլխանի [[կենդանի|կենդանիների]], սրբազան ծառերի, լուսնի, խաչի և այլ պատկերներով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ կնիքներն ունեցել են նաև պաշտամունքային նշանակություն, ծառայել են իբրև թալիսմաններ: Վաղ հայկ. և հելլենիստական ժամանակաշրջանների հնավայրերից գտնվել են փոքրասիական և, այսպես կոչված, «հունա-պարսկական» մոտ երկու տասնյակ քարե և ապակե կնիքներ: Քարե (լազուրիտ, սարդիոն և այլն) կնիքները վերաբերում են հիմնականում մ.թ․ա. V— IV դդ., իսկ հելլենիստական դարաշրջանում գերակշռել են մանուշակագույն, բաց կանաչ, կապտավուն ապակուց, բազմանիստ, շրջանաձև, օվալաձև, երբեմն ձվածիր կնիքները (հիմնականում քարե կնիքների նմանությամբ), որոնք զարդարված են մենամարտի, որսի, պաշտամունքային տեսարաններով, կենդանիների, թռչունների սխեմատիկ պատկերներով և գործածվել են նաև որպես զարդեր: Ուսումնասիրություններից երևում է, որ Անդրկովկասում եղել է կնիքներ ընդօրինակելու մի քանի կենտրոն (մեծ մասամբ՝ Հայաստանում): Հայաստանում և շրջակա երկրներում իբրև կնիքներ են ծառայել նաև թագավորների, իշխանների, բարձրաստիճան հոգևորականների հատուկ մատանիները: Վերոհիշյալ կնիքների միջոցով պատկերացում ենք կազմում հայերի, պարսիկների, փոքրասիական հին ժողովուրդների կենցաղի, պաշտամունքի, կրոնի, զբաղմունքի, կենդանական աշխարհի, առևտրական, տնտեսական և մշակութային փոխհարաբերությունների վերաբերյալ:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կնիք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կնիք» էջից