«Կնիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:Stempel aus Mexiko und Ekuador Slg Ebnöther.jpg|thumb|Կնիքներ հին Մեքսիկաից և Էկվադորից ]]'''Կնիք''', կոշտ նյութերի (քար, մետաղ, ոսկոր և այլնի) վրա Փորագրված դրոշմները, ձուլամայրերը (մատրիցա), դրանց դրոշմվածքը ոսկու, արծաթի, անագի, զմռսի, մոմի, թղթի և այլնի վրա: Կնիքը, իբրև վկայագրի իսկության վավերացման նշան, առաջացել է Հին Արևելքում (Շումեր, Եգիպտոս, Ուրարտու և այլուր), ունեցել է գլանի ձև (պատկերներով և արձանագրություններով): Այն գլորել են հում կավից սալիկների վրա՝ փաստաթղթի բովանդակությունը դրոշմելու նպատակով:Միջին դարերում Արևմտյան Եվրոպայի պետություններում, Բյուզանդիայում, Ռուսիայում գործածում էին, այսպես կոչված, կախովի կնիքներ (բուլլա, կոնդակ), որոնք հատուկ ձուլամայրերի միջոցով դրոշմվել են ոսկու («խրիսովուլ»), արծաթի, կապարի, մոմի, զմռսի և այլնի վրա ու ամրացվել փաստաթղթից կախված թելից:
 
[[Կատեգորիա:Դեկորատիվ կիրառական արվեստ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կնիք» էջից