«Կոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԿՈԴ (ֆրանս. code, < լատ. codex —օրենքների ժողովածու), պայմանանշանների համակարգ՝ ինֆորմացիայի պահպանման...»:
 
Տող 1.
ԿՈԴ (ֆրանս. code, < լատ. codex —օրենքների ժողովածու), պայմանանշանների համակարգ՝ ինֆորմացիայի պահպանման, հաղորդման և վերամշակման համար:
Ինֆորմացիայի տարրերի բազմությունը նշանակենք y={yi.-»-»yn|f, իսկ պայմանանշաններինը՝ x= |ai,..., an|: x-ը կոչվում է այբուբեն, նրա տարրերը՝ տառեր, տառերի քանակը՝ կոդի հիմք։ Տառերի վերջավոր հաջորդականությունը կոչվում է բառ: x այբուբենի բառերի բազմությունը կոչվում է կոդ (երբեմն այբբենական կոդ), եթե այդ բազմությունը փոխմիարժեք համապատասխանության մեջ է դրված y բազմության հետ: Բառի տառերի քանակը կոչվում է բառի երկարություն: Կոդավորման հիմնական խնդիրներից է այնպիսի Կ-ի կառուցումը, որի բառերի միջին երկարությունը լինի նվազագույն: Կ. կոչվում է լրիվ, եթե առանց նրա զանազանելիությունը խախտելու հնարավոր չէ ավելացնել ոչ մի նոր բառ: Կ-երը հիմնականում բաժանվում են երկու խմբի՝սովորական և աղմկակայուն: Սովորական Կ-երն օգտագործվում են աղմուկների բացակայության դեպքում և լինում ենհավասարաչափ (բոլոր բառերի երկարությունները նույնն են) և անհավասարաչափ (բառերի երկարությունները տարբեր են):tԱնհավասարաչափ Կ-երից առանձնակի նշանակություն ունեն վերծանելի Կ-երը, որոնք ունեն այն հատկությունը, որ ինչպիսի հաջորդականությամբ էլ օգտագործվեն Կ-ի բառերը,միշտ հնարավոր է միարժեք կերպով վերականգնել դրանք: Վերծանելի Կ-երից ամենակարևորն են ոչ նախածանցային Կ-երը, որոնց բառերի ոչ մեկը մյուսի նախածանցը չէ: Ինֆորմացիան բնական պայմաններում հաղորդելիս միշտ աղմուկներ են լինում, որոնք հաճախ աղավաղում են Կ.: Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի Կ՜եր, որոնք հնարավորություն ընձեռնեն որոշ աղմուկների առաջացրած աղավաղումների դեպքում վերականգնելկոդավորված ինֆորմացիան:Այդպիսի Կ-երի ստեղծման հնարավորությունըառաջինը տեսականորեն ապացուցել էամերիկացի գիտնական Կ. Շենոնը, իսկ այդպիսի Կ. երկուական համակարգում կառուցել է Ռ. Հեմինգը: Հեմինգի Կ. հնարավորություն է տալիս վերականգնելինֆորմացիան այն դեպքում, երբ աղմուկները Փոխում են Կ-ի մեկից ոչ ավելի տառ:Այժմ գոյություն ունեն բազմաթիվ աղմկակայուն Կ-եր, որոնք նախատեսված են տարբեր տեսակի աղմուկների առկայության դեպքում ինֆորմացիա կոդավորելուհամար: Աղմկակայուն Կ-երի կառուցմանհիմնական խնդիրն է՝ ապահովել տրված աղմուկների նկատմամբ կայունություն և ամենակարճ միջին երկարություն: Աղմկակայուն Կ-երի մի մասը, որը նախատեսված է թվաբանական գործողությունների կատարման ընթացքում առաջացած աղմուկների դեմ պայքարելու համար և հիմնականում օգտագործվում է արդի հաշվողական մեքենաներում, կոչվում է թվաբանական Կ.: Գործնականում Կ-ի ընտրու¬ թյունը կատարվում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման պայմաններից ելնելով և առանձնապես հաշվի է առնվում կապի անցուղու (տես Ինֆորմացիայի տեսություն) արդյունավետ օգտագործման հարցը:
 
[[Կատեգորիա:Թվային համակարգեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոդ» էջից