«Կիբեռնետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (42), → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Կիբեռնետիկան''' ( հուն. κυβερνητικη΄ — կառավարման արվեստ), գիտության բաժին, որն ուսումնասիրում է կենսաբանական, տեխնիկական և հասարակական բարդ համակարգերում ինֆորմացիայի կուտակումը, հաղորդումը, մշակումը և օգտագործումը կառավարող օրենքները։ «Կիբեռնետիկա» բառն առաջին անգամ օգտագործել է [[Ամպեր|Ա. Ամպերը]] (1834), որպես պետության կառավարմանը վերաբերող գիտության անվանում։ Արդի իմաստով այս անվանումը առաջին անգամ օգտագործել Է [[Վիներ|Ն. Վիները]] (1948)՝ այն սահմանելով որպես կենդանի օրգանիզմներում և մեքենաներում կապի և կառավարման մասին գիտություն։ Կիբեռնետիկայի՝ որպես գիտության կազմավորումը 1940—50-ական թթ. պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով, որոնցից կարևորներն են՝ 1. տեխնիկական ավտոմատ սարքերի կառուցման գործի առաջընթացը, որը ստիպել է բարձրացնել դրանց աշխատանքի ընդհանուր սկզբունքների հետազոտությունների մակարդակը, 2. էլեկտրոնային հաշվողական մեքենաների կիրառության հնարավորությունների աճը, 3. որոշ գիտություններում նոր փաստերի, մոտեցումների և օրինաչափությունների հայտնաբերումը, որը հնարավորություն տվեց տարբեր գիտություններին վերաբերող հարցերը երբեմն դիտարկել միևնույն՝ բարդ համակարգի կառավարման ընդհանուր օրենքների և նրա հետ կապված հասկացությունների տեսակետից։ Հետագայում կիբեռնետիկաի զարգացմանը նպաստել է մարդու գործունեության տարբեր ասպարեզներում ինֆորմացիայի պահպանման և վերամշակման պահանջների հսկայական աճը («ինֆորմացիոն ժայթքումը»)։ Այն որպես ամբողջական գիտություն դեռ չի կարելի համարել լրիվ հաստատված. այժմ նրա գիտական մակարդակը արտահայտվում է ավելի շատ ընդհանուր սկզբունքներով, մոտեցումներով և կիրառություններով, քան թե կոնկրետ փաստերին վերաբերող գիտական օրինաչափություններով կամ գիտական հետազոտությունների կոնկրետ մեթոդներով։ Ըստ օգտագործվող գիտական կոնկրետ մեթոդների կիբեռնետիկան բաժանվում է տարբեր ճյուղերի, օրինակ, առանձնացվում են՝ մաթեմատիկական, տեխնիկական, կենսաբանական, բժշկական, տնտեսագիտական, լեզվաբանական կիբեռնետիկաներ։