«Նագիբ Մահֆուզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կյանքը: clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 28.
 
== Կյանքը ==
Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թ. դեկտեմբերի 11-ին [[Կահիրե]]ի ալ-Գամալիյյա թաղամասում` Բեյթ ալ Կադի հրապարակին նայող տանը։ Նա ընտանիքում կրտսեր, 7-րդ երեխան էր։ Մանկության հարազատ թաղամասը, տները, ընկերներն ու հարևանները, թաղամասի` անցորդներով ու վաճառականներով աշխուժությունը իրենց պատկերներով երբեք չլքեցին Մահֆուզին ողջ կյանքի ընթացքում:Կենսաձևի հիմնական կայունությունը հավատն ու սովորույթն են: Շատ մարդկանց համար, որոնց մեջ անցել է Մահֆուզի մանկությունն ու պատանեկությունը, հավատն ու սովորույթը անբաժանելի են: Անգիտակցաբար ժառանգվելով, մայրական կաթի հետ սնվելով՝ հավատը մտնում էր առօրյա վարքագծի ու կենսաձևի մեջ: Երեխա Նագիբը մեծանում էր՝ ոգեշնչվելով մարգարեի թոռ Հուսեյնի կերպարով: Ամեն օր անցնելով քութթաբ տանող ճանապարհով՝ նա կանգ էր առնում Հուսեյնի մզկիթի մոտ և մտովի զրուցում սուրբի հետ: Նագիբի հայրը խիստ կանոնների տեր մարդ էր. կրոնից բացի նրա համար գոյություն ուներ մեկ սրբություն՝ հայրենիքը: Ընտանիքում հայրը միշտ հիշատակում էր Մուհամմադ Ֆարիդդի Մուստաֆա Քամալի, Սաադ Զաղլուլի անունները ընտանիքում դրվում էին սրբերի անունների կողքին: Մանկության տարիներից Նագիբի մոտ ամբողջ կյանքում պահպանվեցին նաև ազգային ազատագրական պայքարի դրվագներից տպավորություններ: 1919թ.-ի հակաանգլիական ընդհանուր ընդվզման ժամանակ Բեյթ ալ Կադի հրապարակում անգլիացիները գնդակահարեցին Ազհարում դասավանդողներին ու շեյխերի: 7 ամյա տղան առաջին անգամ կյանքում տեսավ սպանված մարդկանց, լսեց <<անգլիացիներ>>, <<ազգ>>, <<հեղափոխություն>> բառերը: 1924 թ, երբ Մահֆուզը 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է ալ-Աբբասիյյա թաղամաս, որտեղ նա ապրում է մինչև ամուսնությունը` 1954 թ.: Այս թաղամասը շատ էր տարբերվում նախկինից և ամբողջ կյանքում Գամալիայում, թափառել նրա փողոցներով, հիշողության մեջ վերակենդանացենել մանկության վայրերն ու իրադարձությունները: Դա այն վայրն էր, որին կապված էր հեղինակը իր ողջ կյանքում: Նա տասը տարեկան էր, երբ իր ընկերներից մեկի՝ Յահյա Սակարի միջոցով կարդաց առաջին անգամ կարդաց Ջոնսոնի վեպերի շարքը, որոնցից տպավորվել էր մեծապես, ապա այդ հեղինակի կողքին ավելացան այլ անուններ ևս՝ Ռայդեր Հիդջարդ, Սալամ Հուսեյն, Մանֆալուտի, Տահա Հուսեյն: Դեռ 12-13 տարեկան հասակում նա փորձում է գրել բանաստեղծություններ` խորապես ազդվելով այս մեծությունների փիլիսոփայական մտքերից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մահֆուզն ընդունվում է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի փիլիոփայության բաժինը: Չնայած նրան, որ նա մեծապես տարված էր գրականությամբ, Մահֆուզի կյանքում այդ ժամանակ գագաթնակետը փիլիսոփայությունն էր:1934թ. ավարտում է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թ. դեկտեմբերի 11-ին [[Կահիրե]]ի ալ-Գամալիյյա թաղամասում։ Նա ընտանիքում կրտսեր, 7-րդ երեխան էր։ 1924 թ. Մահֆուզի ընտանիքը տեղափոխվում է ալ-Աբբասիյյա թաղամաս, որտեղ նա ապրում է մինչև ամուսնությունը` 1954 թ.: Դեռ 12-13 տարեկան հասակում նա փորձում է գրել բանաստեղծություններ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Տահա Հուսեյնի, Աբբաս ալ-Ակկադի, Սալամա Մուսայի ստեղծագործությունների հետ ծանոթությունը։ 1934 թ. ավարտել է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մինչև 1972 թ. աշխատել է որպես քաղծառայող։ Նրա ստեղծագործությունները հաճախ էին հարուցում իսլամիստների դժգոհությունը,<br />
1928թ.-ից արդեն Սալամ Մուսայի Մուսայի <<Ալ մաջալլա ալ ջադիդա>> ամսագրում տպագրվում էին Մահֆուզի մի քանի հոդվածներ: Խմբագիրը կանչել էր հեղինակին՝ անձամբ ծանոթանալու նրա հետ և զարմացած էր նրա երիտասարդությամբ, քանի որ նա սպասում էր տեսնել ավելի տարիքով մեկին, այլ ոչ թե առաջին կուրսի ուսանողի: 1952թ. հեղափոխությունից հետո Մահֆուզը ծանոթանում է Տահա Հուսեյնի, Աբբաս Մահմուդ ալ Աքքադի հետ, երբ նա հրավիրված էր <<Նովելի ակումբ>>: Մահֆուզն այդ ժամանակ շատ կարդում էր եվրոպական գրականություն, սակայն նորարաների հետ ծանոթությունը նրա մոտ հոգեբանական մեծ հեղաշրջում իրականացրեց և նա սկսեց գրել հոդվածներ փիլիսոփայության ու գրականության մասին, պիեսներ, պատմվածքներ ու վեպեր: Երիտասարդին համակել էր ստեղծագործական մեծ ծարավ: Եվ այդ ծարավի արդյունքը 1930թ.-ին տպագրված հոդվածն էր, որը կոչվում էր <<համոզմունքները մեռնում են, համոզմունքները վերածնվում են>>: Երիտասարդ Մահֆուզը իր ստեղծագործական կյանքում չկարողացավ չանդրադառնալ հին եգիպտական ավանդույթին: Երեսունականների վերջում և քառասւոնականնեի սկզբում լույս են տեսնում նրա <<Ճակատագրի խաղեր>>, << Ռադոբիս>> պատմավեպերը: Այստեղ իդեալականացվում է եգիպտական անցյալը, և միաժամանակ այս վեպերը առաջացնում էին ժամանակակից հայրնեասիրական զգացմունքներ:Գրողի կյանքում նոր փուլ դարձան նրա հասարակական կենցաղային բնույթի վեպերը: Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ հեղաշրջում առաջացրեց եգիպտական գրականության մեջ. հետաքրքրություն առաջացավ հասարակ մարդկանց` աշխատավորների ու ֆելլահների նկատմամբ: 40-ականներն գրված վեպերը նկարագրում են Կահիրեի հին թաղամասերի կյանքը պատերազմյան և հետպատերազմյան բոհում: Այս վեպերի հերոսները չինովնիկներ են, մանր առևտրականներ, որոնք մեծ պայքար են մղում կյանքի գոյության համար: 1949թ. Մահֆուզը սկսում է գրել իր ամենահայտնի << Եռագրություն>> վեպը, որտեղ վառ կերպով նկարագրում է եգիպտական կյանքի երեսուն տարիների պանորաման: Մինչև 1972 թ. աշխատել է որպես քաղծառայող։ Նրա ստեղծագործությունները հաճախ էին հարուցում իսլամիստների դժգոհությունը: 1967թ.ի Իսրայելի հետ Եգիիպտոսի պատերազմն իր արտացոլումը գտավ Մահֆուզի մի շարք ստեղծագործություններում՝ <<Մեղրամիս>>, <<Տառապանքի որդիները>>, <<Հոգիներ բուժողը>>: Եվ 1972թ. լույս է տեսնում Մահֆուզի <<Հայելիներ>> վեպը: Այն բուռն քննարկումներ առաջացրեց. ոմանք հիանում էին նրանով, որ հեղինակը ճիշտ ու ուղիղ կերպով նկարագրել է եգիպտական հասարակությունը, մյուսներն էլ ասում էին, թե հեղինակն աղավաղել է եգիպտական իրականությունը՝ ընդգծելով նրա միայն բացասական կողմերը: <br />
1994 թ. նա հարձակման է ենթարկվում, որի արդյունքում վնասվածք է ստանում դանակի հարվածից։ Մահֆուզի առողջությունը կտրուկ վատթարանում է, բայց նա շարունակում է ստեղծագործել։ <br />
2006 թ. հունիսին նա հոսպիտալիզացվում է, քանի որ ընկել էր և գլխի վնասվածք ստացել։ Հիվանդանոցում մնում է մինչև մահը` 2006 թ. օգոստոսի 30-ը։