«Կալեվալա (էպոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Բովանդակությունը ==
Էպոսի սկզբում` I—XI երգերում պատմվում է երկրի, երկնքի, [[Արեգակ|Արեւի]] եւ [[Լուսին|Լուսնի]] արարման մասին: Երկնքի դուստր մորից ծնվում է գլխավոր հերոս Վյայնյամեյնենը: Պատմվում է նրա տարբեր արկածների եւ Հյուսիսի չքնաղ կույսի հետ նրա հանդիպման մասին: Նա համաձայնում է դառնալ Վյայնյամեյնենի հարսնացուն, եթե հերոսը իր իլիկի կտորներից ստեղծի նավակ: Գործի անցնելով, հերոսը վնասում է իրեն, չի կարողանում զսպի արնահոսությունը եւ գնում է ծերունի բուժակի մոտ, որտեղ պատմում է նրան երկաթի առաջացման ավանդապատումը: Տուն դառնալով, Վյայնյամեյնենը քամի է վեր հանում եւ Իլմարինեն դարբնին տեղափոխում է Հյուսիսի Պոհյոլա երկիր: Այնտեղ դարբինը Հյուսիսի տիրուհու համար կռում է Սամպո աղացը, որն իր տիրոջը կարող է պարգեւել հարստություն եւ երջանկություն:<br />
[[Պատկեր:Gallen Kallela The Aino Triptych.jpg|մինի|ձախից|400px|«Կալեվալայի» գործող անձանցից մեկի` Այնոյի պատմությունը ֆինն նկարիչ [[Աքսելի Գալեն-Կալելա]]յի նկարում: Ձախ նկարում պատկերված է անտառում Վյայնյամեյնենի եւ Այնոյի առաջին հանդիպումը, աջում` Այնոն տխուր լացում է գետի ափին եւ լսում է Վելլամոյի սպասուհիների կանչը, ովքեր նվագում են ջրի մեջ: Կենտրոնում պատկերված է, թե ինչպես է Վյայնյամեյնենը ձուկ որսալիս բաց թողնում մի փոքրի, որն Այնոյի վերափոխվելով եւ նրա վրա ծիծաղելով չքվում է անվերադարձ:]]
 
XI—XV երգերում կա դրվագ հրաշագործ եւ կանանց գրավող հերոս Լեմմինկյայնենի արկածների մասին: Ապա նորից պատմվում է Վյայնյամեյնենի մասին` ինչպես է նա իջնում դժոխք, ինչպես է հայտնվում հսկա Վիիպունենի որովայնում, ինչպես է նրանից իմանում հրաշք նավակը պատրաստելու համար անհրաժեշտ վերջին երեք բառերը եւ ինչպես է գնում Պոհյոլա` հյուսիսի կույսի ձեռքն ստանալու: Սակայն, վերջինս նախընտրում է դարբին Իլմարինենին եւ ամուսնանում է նրա հետ, ընդ որում, մանրամասն նկարագրվում է [[հարսանիք]]ը եւ մեջբերվում են հարսանիքի երգերը, որոնցում շարադրված են ամուսինների պարտականությունները:<br />