Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
{{վիքիֆիկացում}}'''Կինոգիտություն''', արվեստաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկությունները, [[ֆիլմ]]ի հասարակական դերի, բնույթի օրինաչափությունները:Կինոգիտությունն ընդգրկում է [[կինո]]յի տեսությունն ու պատմությունը,կինոքննադատությունը որպես օժանդակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլմոգրաֆիա): Կինոգիտությունը մշակում է ֆիլմի դրամատուրգիայի ([[կինոդրամատուրգիա]]յի), ռեժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիական հղացման պատկերային մեկնաբանման, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը: Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայիև հոգեբանության հետազոտությունը: Կինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված: Սոցիալիստական երկրներում կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան գեղագիտության վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները: Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից: Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով: Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից: Բուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը: Արտասահմանյան կինոգիտության աչքի ընկնող ներկայացուցիչներիցեն՝ Լ. Դելլյուկը, Լ. Մուսինակը, ժ. Սադուլը (Ֆրանսիա), Ա. Մոնտեգյուն ([[Անգլիա]]), Զ. Լոուսոնը ([[ԱՄՆ]]), Զ. Կրակաուերը([[Գերմանիա]]) և ուրիշներ: Կինոյի պատմության և տեսության զարգացմանը մեծապես նպաստել են նաև Ե. [[Տեպլից]]ը ([[Լեհաստան]]),Բ. Բալաժը (Հունգարիա) ևուրիշներ:Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը կանխորոշել է ստեղծագործական որոնումների ուղղությունը սովետական կինոարվեստում և դրանց տեսական հիմնավորման անհրաժեշտությունը: Կինոյի և կինոգիտությունն զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել վ. Ի.[[Լենին]]ի մտքերը կինոյի դերի, խնդիրների մասին: Սովետական կինոգիտության ասպարեզում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյզենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը, Ս. Ա. Գերասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմմը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ: Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմաբաններից են՝ Մ. Ցու. Բլեյմանը, Ի. Վ.Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը, Ս. Վ.Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն.Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ:1919-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ),որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր 1945-ին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին: Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ՍՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդը ([[Մոսկվա]]) և թատրոնի,երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը ([[Լենինգրադ]]): Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական հանրապետություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի կինոյի մասնաճյուղում:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա: կինո]]
[[Կատեգորիա: արվեստԿինեմատոգրաֆիա]]
159 573

edits