«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հիմնական պաշտպանական մեխանիզմները: clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Հիմնական պաշտպանական մեխանիզմները ==
Համաձայն [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի Ego-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Super Ego, Id), վերջինս գործածում է մի շարք “պաշտպանական մեխանիզմներ”, դրանք են ՝ Ճնշում, Պրոյեկցիա, Տեղափոխում, Ռացիոնալիզացիա, Ռեակտիվ գոյացություն, Ռեգրեսիա, Սուբլիմացիա, Բացասում։
;Արտամղում:Արտամղում։ [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը արտամղումը դիտում էր որպես Ego-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար,որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ Արտամղումը , որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցությունից ՝ ցավ պատճառող մտքերի և զգացմունքների հեռացում։ Արտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի մշտական ծախս։ Ճնշումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։
;Պրոյեկցիա:Պրոյեկցիա։ Որպես պաշտպանական մեխանիզմ իր տեսական նշանակությամբ Պրոյեկցիան հետևում է Ճնշմանը։ Վերջինս իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի միջոցով անհատը սեփական անընդունելի մտքերը, զգացմունքները և վարքը վերագրում է այլ մարդկանց կամ շրջապատին։ Այսպիսով, Պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անլիարժեքության կամ սխալների մեղքը բարդել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Պրոյեկցիայով են բացահայտվում է նաև սոցիալական նախապաշարմունքները և “քավության նոխազի” երևույթը, քանի որ էթնիկական և ռասային ստերեոտիպերը իրնցից ներկայացնում են ինչ-որ մեկ ուրիշին սեփական նեգատիվ անձնական առանձնահատկությունները վերագրելու հարմար թիրախ։
;Տեղափոխում:Տեղափոխում։ Այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս՝ ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային իմպուլս։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։
;Ռացիոնալիզացիա:Ռացիոնալիզացիա։ Ֆրուսթրացիայի և տագնապի դեմ պայքարի մեկ այլ միջոց է իրականության աղավաղումը, դրանով իսկ ինքնագնահատականի պահպանումը։ Ռացիոնալիզացիան վերաբերվում է այն կեղծ փաստարկներին, որոնց միջոցով իռացիոնալ վարքը ներկայացվում է այնպես, որ շրջապատի աչքերում երևում է ամբողջովին տրամաբանական և արդարացի։
;Ռեակտիվ գոյացություն:գոյացություն։ Երբեմն Ego-ն արգելված գրգիռներից կարող է պաշտպանվել վարքում և մտքերում ամբողջովին հակառակ ուղղվածություն ցուցաբերելով։ Այստեղ մենք գործ ունենք Ռեակտիվ գոյացության հետ։ Այս պաշտպանական մեխանիզմը իրագործվում է երկաստիճան ձևով ՝ անընդունելի գրգիռը ճնշվում է և հետո գիտակցական մակարդակում ի հայտ է գալիս ամբողջովին հակառակը։ Նմանատիպ օրինակ է այն, երբ սեփական հոմոսեքսուալ մղումներից պաշտպանվելով շատ տղամարդիկ ծաղրում են հոմոսեքսուալիստներին։
;Ռեգրեսիա:Ռեգրեսիա։ Ռեգրեսիային բնորոշ է վերադարձը վարքի երեխայական մոդելներին։ Սա տագնապի թեթևացման միջոց է ՝ վաղ մանկության տարիքին վերադառնալով, որն ավելի անվտանգ ու հաճելի է։ Մեծահասակների մոտ այն դրսևերվում է նաև անզսպությամբ, անգոհունակությամբ, հեղինակություններին հակառակվելով և այլն։
;Սուբլիմացիա:Սուբլիմացիա։ Համաձայն [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի, սուբլիմացիան մեխանիզմ է, որը մարդուն հնարավորություն է տալիս փոխել իր գրգիռները հանուն հարմարվելու այնպես, որպեսզի հնարավոր լինի վերջիններս արտահայտել հասարակության կողմից ընդունելի մտքերի և գործողությունների միջոցով։ Սուբլիմացիան դիտվում է որպես անցանկալի գրգիռների սանձահարման միակ առողջ և կառուցողական(կոնստրուկտիվ) ռազմավարություն (ստրատեգիա), քանի որ վերջինս թույլ է տալիս փոխել գրգիռների նպատակը կամ օբյեկտը ՝ առանց նրանց դրսևորումը զսպելու։
;Բացասում:Բացասում։ Երբ մարդ հրաժարվում է ընդունել այն փաստը որ տհաճ բան է կատարվել, ապա դա նշանակում է որ նա գործի է դնում պաշտպանական այնպիսի մի մեխանիզմ, ինչպիսին է Բացասումը։ Իրականության բացասումը առկա է նաև այն դեպքում, երբ մարդիկ ասում կամ պնդում են. «Այպիսի բան հնարավոր չի որ ինձ հետ կատարվի», չնայած դրան հակառակ փաստի ակնհայտ ապացույցների։ Համաձայն Ֆրոյդի, բացասումը բնորոշ է փոքր երեխաներին և ցածր ինտելեկտի մակարդակ ունեցող ավելի բարձր տարիքի մարդկանց։
Բացասումը և նկարագրված մյուս բոլոր մեխանիզմները ներկայացնում են իրենցից արտաքին և ներքին սպառնալիքների դեմ օգտագործվող միջոցներ։ Պաշտպանություն ստեղծելու յուրաքանչյուր մասնավոր դեպքում ծախսվում է հոգեբանական էներգիա, որի արդյունքում սահմանափակվում է Ego-ի ուժն ու ճկունությունը։