«Կլիմայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Կլիմայագիտություն''', գիտություն կլիմայի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժամանակի փոփոխությունների մասին: Կլիմայագիտությունը աշխարհագրության և երկրաֆիզիկայի (օդերևութաբանության) սահմանում զարգացող գիտություն է: Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդերևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից: Կլիմայի ծագման, նրա ֆիզիկական պայմանավորվածության մասին ուսմունքը ֆիզիկական կլիմայագիտական առարկան է, որը հիմնվում Է երկրի մակերևույթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հաշվեկշռի մասին պատկերացումների և նրանց կլիմայագոյացնող դերի վրա: Ֆիզիկական կլիմայագիտության հատուկ ճյուղ Է դինամիկական կլիմայագիտությունը, որը ուսումնասիրում Է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից:
 
Մթնոլորտի բարձր շերտերի կլիման ուսումնասիրում Է [[ագրոկլիմայագիտություն|ագրոկլիմայագիտությունը]], երկրամերձ շերտինը՝ [[միկրոկլիմայգիտություն|միկրոկլիմայգիտությունը.]], հնէակլիմայագիտությունը ([[պալեոկլիմայագիտություն]]) զբաղվում է երկրաբանական և պատմական անցյալի կլիմաների ուսումնասիրությամբ: Կիրառական ուղղություններից են կենսաբանական, գյուղատնտեսական, կուրորտային, բժշկական, ինչպես նաև ավիացիոն, տրանսպորտային, շինարարական կլիմայագիտությունը: Կլիմայագիտության նախնական գաղափարները ձևավորվել են [[Հին Հունաստան|Հին Հունաստանում]]: Հույները արեգակի ճառագայթների անկման անկյան հիման վրա տվեցին երկրի կլիմաների առաջին դասակարգումը՝ մեկ տաք, երկու բարեխառն և երկու ցուրտ գոտիներ: XVII—XVIII դարերում երևան եկան առաջին կլիմայական նկարագրությունները՝ կատարված գործիքային դիտարկումների հիման վրա: է. Հալլեյը, Ջ. Հեղլին, Մ. [[Լոմոնոսով|Լոմոնոսովը ]]առաջինը հայտնեցին այն միտքը,որ մթնոլորտի շրջանառությունը ազդում է կլիմայի վրա: XIXդ. սկզբին գերմանացի բնագետ Ա. Հումբոլդտը զբաղվեց երկրի կլիմաների սիստեմատիկ ուսումնասիրությամբ և կազմեց առաջին կլիմայական քարտեզները: XIX դ. 2-րդ կեսից կլիմայական հետազոտություններ սկսվեցին Ռուսաստանում, որոնք կենտրոնացված էին 1849-ին բացված Գլխավոր ֆիզիկական դիտարանում: Կլիմայական հետազոտություններ են կատարել Գ. Ի. Վիլդը, Ա. Ի. Վոյեյկովը, ավելի ուշ՝ Ա. Ա. Կամինսկին, Լ. Ս. Բերգը, Վ. Ցու. Վիզեն և այլք: XX դ. ընդարձակվեց օդերևութաբանական կայանների ցանցը՝ ընդգրկելով նաև արևադարձային գոտին, Արկտիկան,Անտարկտիկան և օվկիանոսները:Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարվեց ՍՍՀՄ[[ԽՍՀՄ]]-ում: XX դ. կեսերին բազմաթիվ երկրներում երևան եկան ֆունդամենտալ տեղեկատուներ, հրատարակվեցին աշխարհամասերի, օվկիանոսների և առանձին ռեգիոնների կլիմայական ատլասներ ու մենագրություններ: Միջազգային համագործակցության կարգով 1971-ին հրատարակվեց աշխարհի կլիմայական ատլասը: ԽՍՀՄ-ում լույս տեսան բազմահատոր կլիմայական տեղեկատուներ, երկհատոր կլիմայական ատլասը, ծովային, [[Արկտիկա|Արկտիկայի]] և [[Անտարկտիկա|Անտարկտիկայի]] ատլասների կլիմայական քարտեզները: Ընդարձակվեց [[աերոլոգիա|աերոլոգիական]] դիտարկումների ցանցը, որը հնարավորություն տվեց բազմաթիվ աերոլոգիական ամփոփումներ հրատարակելու: Կլիմայագիտության նոր ուղղությունների առաջացումը նպաստեց օդերևութաբանական նյութերի կլիմայական մշակման մեթոդների զարգացմանը: Միջինների մեթոդի հետ մեկտեղ (Ե. Ս. Ռուբինշտեյն, Օ. Ա. Դրոզդով և այլք) 20-ական թվականներին առաջացան կլիմայական վերլուծության կոմպլեքսային (Ե. Ե. Ֆեոդորով, Լ. Ա. Չուբուկով) և դինամիկ (Տ. Րերժերոն, Բ. Պ. Ալիսով, Ս. Պ. իյրոմովԻյրոմով, Խ. Պ. Պողոսյան և այլք) մեթոդներ: XX դ. կեսերին կլիմայագիտության մեջ կիրառվեցին կլիմայի ուսումնասիրության հաշվեկշռային մեթոդները (Ա. Ա. Գրիգորն և այլք):
Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը: Զգալի հաջողությունների հասավ արևադարձային գուռ ու կլիմայագիտական (ԱՄՆ, ՉԺՀ, Հնդկաստան ևն): Կիրառական խնդիրների լուծման կապակցությամբ աճեց հետաքրքրությունը միկրոկլիմայի և տեղական կլիմայի ուսումնասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք): Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայագիտությունը (Կ. Բրուքս, վ. Ցու. Վիզե և այլք): Մշակվում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կլիմայի փոփոխությունների վրա պրոբլեմը (Ֆ. Բաուր, Լ. Վիտելս և այլք), կլիմայի փոփոխությունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների խնդիրները:Կ-յանԿլիմայագիտության զարգացման հեռանկարները կապված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, արբանյակների և նորագույն ֆիզիկա-մաթեմատիկական մեթոդների կիրառությանհետկիրառության հետ: [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհի]] կլիմայական ուսումնասիրությունները սկսվել են XIX դ. 2-րդ կեսից: Առաջին ուսումնասիրությունը Երևանի օդի ջերմաստիճանի մասին XIX դ. 40-ական թթ. հրատարակել է [[Ի. Աբովյան|Ի. Աբովյանը]]: Գիտական հետազոտություններն սկսվել են XX դ. 30-ական թթ.:Պատրաստվել հրատարակվել են մենագրություններ (Ռ. Քրիստոստուրյան,Ա. Բաղդասարյան, Ա. Ներսեսյան) և քարտեզներ, ինչպես նաև հանրապետության մեծածավալ կլիմայական ատլասը:
 
Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը: Զգալի հաջողությունների հասավ արևադարձային գուռ ու կլիմայագիտական (ԱՄՆ, ՉԺՀ, Հնդկաստան ևն):
 
Կիրառական խնդիրների լուծման կապակցությամբ աճեց հետաքրքրությունը միկրոկլիմայի և տեղական կլիմայի ուսումնասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք): Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայագիտությունը (Կ. Բրուքս, վ. Ցու. Վիզե և այլք): Մշակվում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կլիմայի փոփոխությունների վրա պրոբլեմը (Ֆ. Բաուր, Լ. Վիտելս և այլք), կլիմայի փոփոխությունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների խնդիրները:Կ-յան զարգացման հեռանկարները կապված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, արբանյակների և նորագույն ֆիզիկա-մաթեմատիկական մեթոդների կիրառությանհետ: Հայկական լեռնաշխարհի կլիմայական ուսումնասիրությունները սկսվել են XIX դ. 2-րդ կեսից: Առաջին ուսումնասիրությունը Երևանի օդի ջերմաստիճանի մասին XIX դ. 40-ական թթ. հրատարակել է Ի. Աբովյանը: Գիտական հետազոտություններն սկսվել են XX դ. 30-ական թթ.:Պատրաստվել հրատարակվել են մենագրություններ (Ռ. Քրիստոստուրյան,Ա. Բաղդասարյան, Ա. Ներսեսյան) և քարտեզներ, ինչպես նաև հանրապետության մեծածավալ կլիմայական ատլասը:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կլիմայագիտություն]]
{{ՀՍՀ}}