«Քաղաքացիական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ BekoBot (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 8.
 
Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։
=== Սահմանում ===
[[Ջեյմս Ֆերոն]]ը, ով ուսումնասիրում էր քաղաքացիական պատերազմները [[Ստենֆորդի համալսարան]]ում, սահմանել է քաղաքացիական պատերազմը, որպես «բռնի ուժի գործադրմամբ կոնֆլիկտ պետության ներսում, կազմակերպված խմբերի [[հակամարտություն]], որոնք ձգտում են իշխանության գալ կենտրոնում կամ մարզում, կամ ձգտում են փոփոխել պետական քաղաքականությունը»: Այն պահը, երբ քաղաքացիական խռովությունները դառնում են քաղաքացիական պատերազմ, բավականին վիճելի է:
 
Եթե որպես չափանիշ ընդունվի տարեկան հազար և ավելի զոհերի առկայությունը, ապա 1816-1997 թվականներին եղել է շուրջ 213 քաղաքացիական պատերազմ, որոնցից 104-ը տեղի են ունեցել 1944-1997 թթ.։ <ref name=fearon>[http://www.foreignaffairs.org/20070301faessay86201/james-d-fearon/iraq-s-civil-war.html Ջեյմս Ֆերոն «Իրաքի քաղաքացիական պատերազմները»], «Արտաքին հարաբերություններ» ամսագիր, մարտ/ապրիլ, 2007թ {{ref-en}}</ref> Եթե օգտագործենք ավելի մեղմ չափանիշ՝ ընդհանրապես հազար զոհ, ապա 1945-2007 թվականներին տեղի են ունեցել ավելի քան 90 քաղաքացիական պատերազմներ, որոնցից 20-ը 2007թ.-ի դրությամբ դեռ շարունակվում էին: <ref name=fearon/>
 
Ժնևյան [[համաժողով]]ները չեն ներառում «քաղաքացիական պատերազմ» տերմինի սահմանումը, սակայն ներառում են չափանիշներ, որոնց համար հակամարտությունը կարող է ընդունվել որպես «ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում», որը ներառում է նաև քաղաքացիական պատերազմներ:
 
Գոյություն ունի 4 չափանիշ․ <ref>Final Record of the [[Женевские конвенции о защите жертв войны (1949)|Diplomatic Conference of Geneva of 1949]], (Volume II-B, p. 121)</ref><ref>See also the [[Международный комитет Красного Креста|International Committee of the Red Cross]] [http://www.icrc.org/ihl.nsf/COM/375-590006?OpenDocument commentary] on Third 1949 Geneva Convention, Article III, Section «A. Cases of armed conflict» for the ICRC’s reading of the definition and a listing of proposed alternate wording</ref>
* Ապստամբ կողմերը պետք է տիրեն ազգային տարածքների մի մասին:
* Ապստամբ քաղաքացիական իշխանությունները պետք է փաստացի իշխանություն ունենան բնակչության վրա երկրի որոշակի հատվածում:
* Ապստամբները պետք է ստանան որոշակի ճանաչում՝ որպես պատերազմող կողմ:
* Կառավարությունը «պարտավոր է որոշակի պարբերական ռազմական քայլեր ձեռնարկել ապստամբների դեմ»:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}