«Կլիմայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Կլիմայագիտություն''', գիտություն կլիմայի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժամանակի փոփոխությունների մասին: Կլիմայագիտությունը աշխարհագրության և երկրաֆիզիկայի (օդերևութաբանության) սահմանում զարգացող գիտություն է: Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդերևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից: Կլիմայի ծագման, նրա ֆիզիկական պայմանավորվածության մասին ուսմունքը ֆիզիկական կլիմայագիտական առարկան է, որը հիմնվում Է երկրի մակերևույթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հաշվեկշռի մասին պատկերացումների և նրանց կլիմայագոյացնող դերի վրա: Ֆիզիկական կլիմայագիտության հատուկ ճյուղ Է դինամիկական կլիմայագիտությունը, որը ուսումնասիրում Է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից:
Մթնոլորտի բարձր շերտերի կլիման ուսումնասիրում Է ագրոկլիմայագիտությունը, երկրամերձ շերտինը՝ միկրոկլիմայգիտությունը. հնէակլիմայագիտությունը (պալեոկլիմայագիտություն) զբաղվում է երկրաբանական և պատմական անցյալի կլիմաների ուսումնասիրությամբ: Կիրառական ուղղություններից են կենսաբանական, գյուղատնտեսական, կուրորտային, բժշկական, ինչպես նաև ավիացիոն, տրանսպորտային, շինարարական կլիմայագիտությունը: Կլիմայագիտության նախնական գաղափարները ձևավորվել են Հին Հունաստանում: Հույները արեգակի ճառագայթների անկման անկյան հիման վրա տվեցին երկրի կլիմաների առաջին դասակարգումը՝ մեկ տաք, երկու բարեխառն և երկու ցուրտ գոտիներ: XVII—XVIII դարերում երևան եկան առաջին կլիմայական նկարագրությունները՝ կատարված գործիքային դիտարկումների հիման վրա: է. Հալլեյը, Ջ. Հեղլին, Մ. Լոմոնոսովը առաջինը հայտնեցին այն միտքը,որ մթնոլորտի շրջանառությունը ազդում է կլիմայի վրա: XIXդ. սկզբին գերմանացի բնագետ Ա. Հումբոլդտը զբաղվեց երկրի կլիմաների սիստեմատիկ ուսումնասիրությամբ և կազմեց առաջին կլիմայական քարտեզները: XIX դ. 2-րդ կեսից կլիմայական հետազոտություններ սկսվեցին Ռուսաստանում, որոնք կենտրոնացված էին 1849-ին բացված Գլխավոր ֆիզիկական դիտարանում: Կլիմայական հետազոտություններ են կատարել Գ. Ի. Վիլդը, Ա. Ի. Վոյեյկովը, ավելի ուշ՝ Ա. Ա. Կամինսկին, Լ. Ս. Բերգը, Վ. Ցու. Վիզեն և այլք: XX դ. ընդարձակվեց օդերևութաբանական կայանների ցանցը՝ ընդգրկելով նաև արևադարձային գոտին, Արկտիկան,Անտարկտիկան և օվկիանոսները:Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարվեց ՍՍՀՄ-ում: XX դ. կեսերին բազմաթիվ երկրներում երևան եկան ֆունդամենտալ տեղեկատուներ, հրատարակվեցին աշխարհամասերի, օվկիանոսների և առանձին ռեգիոնների կլիմայական ատլասներ ու մենագրություններ: Միջազգային համագործակցության կարգով 1971-ին հրատարակվեց աշխարհի կլիմայական ատլասը: ԽՍՀՄ-ում լույս տեսան բազմահատոր կլիմայական տեղեկատուներ, երկհատոր կլիմայական ատլասը, ծովային, Արկտիկայի և Անտարկտիկայի ատլասների կլիմայական քարտեզները: Ընդարձակվեց աերոլոգիական դիտարկումների ցանցը, որը հնարավորություն տվեց բազմաթիվ աերոլոգիական ամփոփումներ հրատարակելու: Կլիմայագիտության նոր ուղղությունների առաջացումը նպաստեց օդերևութաբանական նյութերի կլիմայական մշակման մեթոդների զարգացմանը:Միջինների մեթոդի հետ մեկտեղ (Ե. Ս. Ռուբինշտեյն, Օ. Ա. Դրոզդով և այլք) 20-ական թվականներին առաջացան կլիմայական վերլուծության կոմպլեքսային (Ե. Ե. Ֆեոդորով,Լ. Ա. Չուբուկով) և դինամիկ (Տ. Րերժերոն, Բ. Պ. Ալիսով, Ս. Պ. իյրոմով, Խ. Պ. Պողոսյան և այլք) մեթոդներ: XX դ. կեսերին կլիմայագիտության մեջ կիրառվեցին կլիմայի ուսումնասիրության հաշվեկշռային մեթոդները (Ա. Ա. Գրիգորն և այլք):
Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը: Զգալի հաջողությունների հասավ արևադարձային գուռ ու կլիմայագիտական (ԱՄՆ, ՉԺՀ, Հնդկաստան ևն):