«Ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 37.
[[1911]] թվականին գիտնական Թորնդայքը սկսեց ուսումնասիրել տվյալ տիպի ուսուցումը՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ ուսուցումը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ որոշակի գործողություններ հանգեցնում են հաճելի կամ տհաճ արդյունքների։ Փորձերի և սխալների մեթոդի գաղափարը այն է, որ մարդը կամ կենդանին, նպատակին հասնելու, արգելքները հաղթահարելու միջոցները և եղանակները հերթով փորձելով, հրաժարվում է ոչ արդյունավետներից և վերջ ի վերջո գտնում է խնդրի լուծումը։ Այստեղ վարքն ամրապնդվում է հետևանքի կանոնի համաձայն՝ որոշակի վարքի հետևանքներից է կախված դա կամրապնդվի, թե՝ ոչ։
 
Ավտոմատացված ռեակցիաների ձևավորումը բարդ վարքային ռեակցիաների փուլային ձևավորումն է։ Ամեն փուլը այդ ընթացքում ամրապնդվում է։ Ամրապնդումը օգտագործվում է ուսուցման ոչ միայն այս տեսակի ժամանակ, այլև պայմանական ռեֆլեքսների ձևավորման, փորձերով ու սխալներով ուսուցման մեթոդի կրիառման ժամանակ։ Դրա հիմքում ընկած է ազդակի և հակազդման միջև կապի ուժեցղացման սկզբունքը։ Այսինքն՝ կրկնվում են պայմանական և ոչ պայամանական ազդակների և վարքի ձևի ու հետևանքի միջև կապերը։ Կրկնօրինակումը իրենից ներկայացնում է ուսուցում գործողությունների մոդելի դիտման և վերարտադրման միջոցով, որոնց դեպքում գործողությունների նշանակությունը ոչ միշտ է հասկացվում։ Առանձնացնում են կրնօրինակման երկու ձև՝ մաքուր կրկնօրինակում և ուսուցում հասկացմամբ։
 
Կոգնիտիվ ուսուցումը էվոլյուցիոն առումով ամենից հինն է և ամենից արդյունավետն է։ Ամբողջական ծավալով այդպիսի ուսուցումը բնորոշ է միայն մարդկանց, չնայած որ դրա առանձին էլեմենտներ կարելի է տարբերակել բարձրագույն կենդանիների մոտ։ Առանձնացնում են կոգնիտիվ ուսուցման հետևյալ տեսակները՝
Տող 85.
*Գրիգորյալ Վ.Հ. Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007
*Блум Ф., Лейзерсон А., Хофстедтер Л.; М.; Издательство "Мир" 1988
*Основы психофизиологии:психофизиологии։ Отв. ред. Ю.И. Александров.; М.:։ ИНФРА-М, 1997
 
[[Կատեգորիա:հոգեբանություն]]