Content deleted Content added
 
Տող 6.
Մոբլիլիզմի հայրը, ինչպես նաև` ժամանակակից երկրաձևաբանության հիմնադիրը Ալֆրեդ Լոթար Վեգեներն է (1880-1930թթ.): Այն հեղափոխությունը, որը նա կատարել է իր հիմնական աշխատությամբ` «մայրցամաքների և օվկիանոսների ծագումը», կարելի է համեմատել Կոպեռնիկոսի աստղագիտական հեղափոխության հետ:
 
Եթե ուշադիր նայենք գլոբուսին, կամ աշխարհի ցանկացած քարտեզի, կարելի է նկատել շատ ափամերձ գծերի առանձնահատկություն: Եթե Հվ. Ամերիկան և Աֆրիկան «միացնենք», բավականին հստակ «կմիանան»` ինչպես խճանկար: Գլոբուսի այդ առանձնահատկության վրա մտավորականները վաղուց էին ուշադրություն դարձրել: Դա դժվար թե պատահականություն լիներ: Հետաքրքիր է, որ երբ Վեգեները սկսեց իր աշխատանքը, նա տեղյակ չէր իր նախորդների մասին: Բայց ի տարբերություն նրանց` Վեգեները կարողացավ իր դրույթները ապացուցել, ինչով հեղափոխություն կատարեց երկրաբանության մեջ:
 
Նրա դրույթները 6-ն են.