«Բաբելա-ասուրական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== ճարտարապետությունը և կերպարվեստ ==
[[Պատկեր:Babylon, 1932.jpg|270px|մինի|Բաբելոնի ավերակները, 1932 թ. լուսանկար]]
ճարտարապետությունը և կերպարվեստը Միջագետքում սաղմնավորվել և չորս հազարամյա էվույուցիոն զարգացմամբ կատարելության են հասել՝ էական ազդեցություն ունենալով Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր երկրների, ինչպես և [[Ուրարտու]]ի արվեստի զարգացման վրա ։ Միջագետքում չկան քարհանքեր, անտառներ, շինարարական նյութը հիմնականում հում ու, երբեմն, թրծած [[աղյուս]]ն է, որով և մասամբ պայմանավորված են նրա ճարտարապետության բնորոշ շատ գծեր՝ պարզ երկրաչափական ծավաւներ (խորանարդ կամ ուղղանկյուն), հարթությունների զուսպ ռիթմով արված ուղղաձիգ ջլատումներ, կորագիծ հարթությունների և սյուների հազվադեպ կիրառություն։ Հնագույն՝ էլ օբեիդյան ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ IV հազարամյակի սկիզբ) բնակելի տները եղել են պարզունակ՝ միաբջիջ, կլոր հատակագծով, կավակերտ, եղեգնից հյուսված կմախքով խրճիթներ, որոնց ծածկը ստեղծվում էր ուղղահայաց դրված եղեգների ծայրերը գմբեթաձև միահյուսելով։ Այդպիսի տների պատկերները պահպանվել են խեցեղեն ամանների, կնիքների և բարձրաքանդակների վրա։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում կառուցված բնակելի տները աղյուսաշեն էին, ուղղանկյուն Ուր․ բնակելի տուն (մ․ թ․ ա․ II հազարամյակի սկիզբ, հատակագիծ և կտրվածք) հատակագծով, փայտածածկ, հարթ տանիքով, բաղկացած տարբեր նշանակություն ու չափեր ունեցող մի քանի սենյակներից։ Բնակելի տան տիպը սկզբունքորեն պահպանվել է Միջագետքի հին քաղաքակրթության ամբողջ ընթացքում, սակայն կլիմայական պայմանների բերումով բաժանվել է հս․ և հվ․ ենթատիպերի, հս․ ավելի ցուրտ շրջաններում բնակելի համալիրի միջուկը կազմել է երդիկից լուսավորվող ընդհանուր սենյակը կամ դահլիճը, հվ-ում նույն դերը կատարել է կենտրոնական բաց բակը, որի շուրջը տեղադրվել են տըն- տեսական և այլ բնույթի սենյակներ։ Ուրի պեղածո առանձնատները երկհարկանի են՝ ներքին բակի պարագծով կառուցված փայտաշեն պատշգամբով։ Քաղաքաշինությունը Միջագետքում զարգացել է մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբից՝ շումերական ռազմա֊ ստրկատիրական քաղաք-պետությունների (Ուր, Ուրուկ, Լագաշ, Կիշ ևն) կազմավորմանը զուգահեռ։ Քաղաքները կառուցել են հնարավոր դժվարամատչելի տեղերում՝ շրջապատված հզոր պարսպով, որն ունեցել է ամրացված մի քանի մուտք և ռիթմիկ դասավորված աշտարակաձև ելուստներ։ Կառուցապատումը սկզբում կատարվել է տեղի ռելիեֆին համապատասխան՝ ազատ հատակագծման սկզբունքով։ Հետագայում՝ ուշ ասորեստանյան և նոր բաբելոնյան ժամանակներում, զգացվում է ուղղագիծ և փոխուղղահայաց, հատակագծային ցանցով (Քար-Թուկուլտի-Նինուրտա, Դուր-Շարուկին, մասամբ՝ Նինվե) կանոնավոր երկրաչափական ձևերի գործադրման միտում։ Մ․ թ․ ա․ VII դ․ Բաբելոնում, առաջին անգամ Հին աշխարհի պատմության մեջ, բազմահազարանոց բնակչությամբ (մոտ 200000) կիսավեր քաղաքը հիմնովին վերահատակագծվել է Նաբուգոդոնոսոր II թագավորի օրոք։ Պեղումներով բացահայտվել են մոտ 10 կմ² տարածությամբ քաղաքի պարիսպները, թագավորական երեք պալատ, «էսագիլ» տաճարային համալիրը, «Արարողությունների փողոցը», որը սկզբնական հատվածում ունի 25 մ լայնություն, Իշտարի դարպասները ևն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսից Միջագետքում կառուցել են պալատական հզոր համալիրներ, որոնց նախագծման հիմքում ընկած է եղել երկրի հարավային շրջաններում տարածում գտած բաց բակով բնակելի տան հատակագծային սկզբունքը։ Այդ շրջանի համար բնորոշ է Մարի քաղաքի պալատը, որ գրավում էր 2,25 հա տարածություն և պալատական սենյակներից բացի ունեցել է պաշտամունքային կառույցներ, սեպագրերի հնադարան և գրագիրների դպրոց։ Ասուրական ժամանակաշրջանի դասական օրինակ է Սարգոն II-ի պալատը Դուր-Շարուկինում (իյորսաբադ), որ կառուցվել է 14 մ բարձրությամբ արհեստական բլրի վրա և գրավել 10 հա տարածություն։ Պալատի 200-ից ավելի սենյակները ֆունկցիոնալ հստակ խմբավորմամբ տեղադրված են 30 բակերի շուրջը։ Առանձին մաս է հատկացված կրոնական կենտրոնին։ Պալատական ամբողջ համալիրը ներգծված է պարսպապատ ուղղանկյան մեջ և քաղաքի հետ հաղորդակցվում է հանդիսավոր մուտքի առ- ջևի լայն պանդուսով։ Տաճարային ճարտարապետությունը Միջագետքում սկսել է ձևավորվել պետականության ստեղծումից շատ վաղ։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի սկզբի Թեփե-Գավրայի տաճարները ունեցել են երկարավուն համաչափությամբ ուղղանկյուն հատակաձև, որի կենտրոնական մասում տեղադրվել է զոհարան-դահլիճը, երկու կողմերից շրջապատված ավելի փոքըր սենյակներով։ Ուրուկում պեղված «Սպիտակ տաճարը» (մ․ թ․ ա․ IV հազարամյակի կես) կառուցվել է աղյուսաշեն բարձր հարթակի վրա, որը շինությունը պահպանելով խոնավությունից, նրան հաղորդել է վեհություն, մոնումենտալություն։ Հարթակի վրա են տեղադրվել նաև էլ-Օբեիդի և իսսֆաջայի տաճարները, որոնք Դուր-Շարուկին․ միջնաբերդը, վերակա զմություն Ուրուկ․ «Սպիտակ տաճար» (մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջ, վերակազմություն) Մարի․ Զիմրի-Լիմ պալատի հատակագիծը պաշտպանական նկատառումներով շրջապատված են եղել հզոր պարսպով։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջում բարձր հարթակի վրա կառուցված տաճարի տիպին զուգահեռ զարգացել է նաև պաշտամունքային շինության այլ տիպ՝ բազմաստիճան աշտարակ-զիկուրատը, որ դարձել է Միջագետքի ճարտարապետության բնորոշ կառուցվածքներից մեկը։ Ուրի զիկու- րատը (մ․ թ․ ա․ XXII —XXI դդ․) բաղկացած է իրար վրա դրված և տարբեր գույներով ներկված երեք հատած բուրգերից, որոնցով ստեղծված հորիզոնական հարթակները միմյանց հետ հաղորդվել են արտաքին աստիճաններով։ Զիկուրատը հիմքում ունի 65X43 մ չափեր և ավարտվում է վերին հատած բուրգի վրա կառուցված ուղղանկյուն տաճարով՝ «աստծո բնակարանով»։ Նշանավոր Բաբելոնյան աշտարակը՝ «էտեմանանկի զիկուրատը», որը վերջնականապես ավերվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ըստ հնագույն չափագրումների և նկարագրությունների, հիմքում ունեցել է 90X90 մ չափեր և 90 մ բարձրություն, 5 կամ 6 սանդուղքներ և ավարտվել է 15 մ բարձրությամբ տաճարով։ Ասուրական ժամանակաշրջանում Միջագետքում տարածում է գտել տաճարային կառույցի մի այլ տիպ, որի հիմքում եղել է խեթական «բիտ-հիլանի» կառույցի սկզբունքը, միմյանց կից կառուցվել են միահարկ տաճարային սենյակներ, որոնց մուտքերը բացվել են դեպի ընդհանուր սյունազարդ պորտիկը։ Կերպարվեստի հուշարձանները՝ բարձրաքանդակները, որմնանկարները, ծավալային քանդակները, օրգանապես կապված են ճարտարապետությանը, նրա նման հանդիսավոր են և մոնումենտալ։ Դրանք պատկերում են գլխավորապես կրոնական, պատերազմական, որսի և երբեմն, պալատական կյանքի տեսարաններ, որտեղ արտահայտվել են ուժեղ, Ւպոր գերմարդու՝ թագավորի կերպարն ու նրա հաղթանակը թշնամու և վայրի կենդանիների նկատմամբ։ Միջագետքում հայտնաբերված հնագույն բարձրաքանդակները վերաբերում են Ջեմդետ-Նասրի ժամանակաշրջանին (մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջ-III հազարամյակի սկիզբ) և պատկերում են ռիթմիկ հաջորդականությամբ դասավորված ժանրային տեսարաններ՝ մարդկանց և գազանների պատկերներով։ Շումերական և վաղ ասուրական բարձրաքանդակները հարթ են և ստատիկ։ [[Աստված|Աստծո]] և թագավորի ֆիգուրները մյուսներից ավելի մեծ են։ Միջագետքում բարձրաքանդակներն ունեն շարունակական, պատմողական բնույթ և յուրատեսակ տարեգրություններ են՝ հաճախ բացատրական արձանագրություններով։ Տարեգրական բովանդակություն ունեն այսպես կոչված «Բալավատյան դարպասների» երեսապատ բրոնզե թիթեղների վրա դրվագված բարձրաքանդակները, որոնք պատկերում են Սալմանասար III-ի հաղթարշավը դեպի [[Տիգրիս]]ի ակունքը։ Բարձ- րաքանդակային արվեստը, որը սկսվել է ստատիկ գծային պատկերից, ուշ ասուրական ժամանակաշրջանում հասել է կենդանի, դինամիկ, բարդ և տարածական կոմպոզիցիաների այնպիսի կատարելության, ինչպիսին առյուծների որսի նշանավոր տեսարանն է Աշշուրբանիպալի պալատում (Նինվե)։ Վաղ շումերական ժամանակաշրջանում տարածում են գտել պաշտամունքային բովանդակությամբ ծավալային փո- քըր քանդակները՝ պատրաստված քարից կամ բրոնզից։ Պայմանական, սխեմատիկ և չմանրամասնված ձևերով արված ֆիգուրները կարճահասակ են, հաղթանդամ, ցցուն քթով, մեծ, գունավոր քարերով ընդելուզված աչքերով (Աշնունակ, Ուրուկ)։ Աքքադական ժամանակաշրջանի փոքրաթիվ քանդակներում զգացվում է բրոնզի ձուլման, դրվագման և փորագրության մեծ վարպետություն, դիմանկարի անհատականություն (Նինվեի տիրակալի բրոնզե գլուխը, մ․ թ․ ա․ 23-րդ դար)։ Ասուրական ծավալային քանդակագործության նմուշներում արտահայտված է բարձրաքան- դակային մտածողությունը։ Երկրաչափական պարզ ձևերի մեջ ներգծված քանդակները նախատեսված են հիմնականում ճակատային դիտակետի համար (Աշշուրնա- սիրպալ II-ի արձանը Կալխուում)։ Մովորաբար պալատական սենյակների մուտքերի երկու կողմում դրվող «պահապան ոգիների» (մարդու գլխով ու թևավոր ցուլի կամ առյուծի մարմնով ֆանտաստիկ էակների) քանդակները առջևից ունեն ծավալային մշակում, իսկ կողքից խորաքանդակ են։ Միջագետքի որմնանկարները հիմնականում կրկնում են բարձրաքանդակների մոտիվները, լուսաստվերից զուրկ, հարթ պատկերներ են, հարմոնիկ համադրությամբ, պայմանական գույներով և սև, ընդգծված եզրագծով։ Համեմատաբար լավ են պահպանվել Մարի քաղաքի պալատի և Տիլ-Բարսիբի որմնանկարները։ Կիրառական արվեստը ևս ունեցել է կատարողական բարձր մակարդակ։ Պեղումներով հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն ամաններ, կիսաթանկարժեք նյութերից պատրաստված գլանաձև քանդակազարդ կնիքներ, ոսկերչական իրեր, ժանեկազարդ գործվածքների պատառիկներ, ոսկրե փորագրված առարկաներ։