«Անտս Լայկմաա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 17.
1904 թ. 38-ամյա Անտս Լայկմաան հանդիպում է իր կյանքի ամենամեծ սիրուն` 21-ամյա [[Մարիա Ունդեր|Մարիա Հակերին]], ով այն ժամանակ էստոնացի ամենահայտնի գրողներից մեկն էր: Նույն տարում նա նկարում է Մարիայի երկու դիմանկարները, որ համարվում են Լայկմաայի լաբվագույն ստեղծագործություններից: [[1907]]-[[1909|09]] թթ. նա հիմնականում [[Ֆինլանդիա]]յում էր բնակվում: Ճանապարհորդում է Եվրոպայում, 1910-1912 թթ. ապրում է [[Կապրի]]ում ու [[Թունիս]]ում: 1913-1931 թթ. Տալլինում աշխատում է որպես նկարիչ ու կերպարվեստի ուսուցիչ: 1927 թ. ծնվում է նրա միակ դուստրը` Աինո Մարիան (հետագայում` Anu Kilpiö, մահ. է 1969 թ.): 1932 թ. Անտս Լայկմաան բնակություն է հաստատում [[Էստոնիա]]յի [[Տաեբլա (Էստոնիայի շրջան)|Տաեբլա]] շրջանի [[Կադառպիկու (գյուղ, Տաեբլա շրջան)|Կադառպիկու]] գյուղում գտնվող իր կալվածքում, որտեղ ապրում ու աշխատում է մինչև մահ: Նա երբեք չի ամուսնացել: Մահացել է 1942 թ., թաղվել է Կադառպիկուում: 1960 թ. նրա կալվածքում բացվել է նկարչի տուն-թանգարանը:
[[Պատկեր:Laikmaa majamuuseum.jpg|thumb|աջից|մինի|Անտս Լայկմաայի տունը Կադառպիկուում, այժմ` տուն-թանգարան]]
 
== Ստեղծագործությունը ==
Անտս Լայկմաան ստեղծագործել սկսել է որպես դիմանկարիչ («Ծեր Այտսամը» 1904): Նա ստեղծել է էստոնական մշակույթի շատ գործիչների դիմանկարներ, օրինակ` բանաստեղծուհի Մարիա Ունդերի (1904), կոմպոզիտոր Միյնա Հյարմայի (1904), դերասան Պաուլ Պիննի (1906) և այլոց դիմանկարները: [[1903]] թ. ստեղծում է «Աղջիկը Լյաենեմաայից» հայտնի նկարը: Նույն թվականին նկարում է [[Ֆրիդրիխ Կրեյցվալդ]]ի դիմանկարը: 1913 թ. ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Սալմե» դիմանկարը, որում պատկերված էր իր զարմուհին: Անտս Լայկմաան Էստոնիա բերեց իմպրեսիոնիզմը Նա շատ էր նկարում բնանկարներ:
 
1905թ. գաղթում է [[Ֆինլյանդիա]], որտեղ տարվում է բնանկարներով («Վալինկոսկի», 1909): Իր բնանկարների ու դիմանկարների մի մասը Լայկմաան ստեղծել է Կապրիում (1909—1910) («Անակապրիի համայնապատկերը», «Իտալացի տղայի դիմանկարը», «Mia Padrona» (1910) և այլն) և Թունիսում (1910—1913) ապրելու տարիներին:
 
== Հայտնի ստեղծագործություններ ==
* ''Ինքնադիմանկար'' (1902)
*''Աղջիկը Լյաենեմաայից'' (1903)
* Lääne neiu (1903)
* [[Մարիա Ունդեր]]ի ''դիմանկարը'' (1904)
* ''Վիգալա նահանգ'' (1904)
* [[Ավգուստ Կիտզբերգ]]ի ''դիմանկարը'' (1915)
 
== Պատկերասրահ ==