«Մարիա Ունդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
Էստոնացի նկարիչ [[Անտս Լայկմաա]]ն Մարիա Ունդերին համոզում է գրել էստոներեն: [[1904]] թ. [[օգոստոսի 2]]-ին «Postimees» թերթում տպագրվում է Մարիա Ունդերի «Ինչպես պատահեց...» բանաստեղծությունը: Բանաստեղծուհին ներկայանում էր ''Մուտտի'' կեղծնվամբ:
 
[[1906]] թ. Մարիա Ունդերը վերադառնում է [[Տալլին]]։ [[1913]] թ․ նա ծանոթանում է Արթուր Ադսոնի հետ, ով դառնում է Մարիայի քարտուղարը: Արթուր Ադսոնը կազմում է Մարիա Ունդերի բանաստեղծությունների առաջին հատորները: 1917 թ. Մարիա Ունդերը դառնում է «Սիուրու» գրկան խմբակի անդամ: Այդ ժամանակվա նրա ստեղծագործություններում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը: Նրա բանաստեղծությունները տրամադրությունը դառնում է կենսուրախ, դրանցում գովերգվում են բնությունն ու սերը: «Սիուրու» խմբակի կազմալուծումից հետո Մարիա Ունդերը դառնում է Տարանտիպի խմբակի անդամ: [[1917]] թ. լույս է տեսնում նրա «Սոնետներ» ժողովածուն, որ մեծ հաջողություն է ունենում:
 
[[1913]] թ, Մարիա ՈՒնդերն ամուսնալուծվում է Կառլ Հակերի հետ և նույն տարում ամուսնանում Արթուր Ադսոնի հետ:
 
[[1944]] թ. սովետական զորքերը գրավում են [[Էստոնիա]]ն Մարիա Ունդերն ընտանիքի հետ գաղթում է [[Շվեդիա]], որտեղ շուրջ մեկ տարի ապրել է փախստականների ճամբարում: [[1945]] թ. նա տեղափոխվում է [[Ստոկհոլմ]], որտեղ աշխատում է թանգարանում: Այդ շրջանում կատարել է բազմաթիվ թարգմանություններ:
 
Մարիա Ունդերը մահացել է [[1980]] թ., թաղված է Ստոկհոլմում:
 
== Արտաքին հղումներ ==