«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացվել է նյութ [http://hushardzan.am/am/693/ http://hushardzan.am/am/693/] կայքից՝ հետագա մշակման և լրացման ակնկալիքով։
Տող 29.
| կայք = [http://hushardzan.am/am/693/ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան]
}}
'''Գլաձորի համալսարան''', 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»: Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն: Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականեր [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Հովհաննես Օրբել]]ը, [[Մխիթար Սասնեցի]]ն, [[Ստեփանոս Տարսայիճ]]ը, [[Հովհանես Որոտնեցի]]ն, [[Խաչատուր Կեչառեցի]]ն, [[Թորոս Տարոնացի]]ն, [[Ավագ]]ը, [[Մոմիկ]]ը և այլք:
 
Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականեր [[Ղևոնդ Ալիշան]]ը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը: 1970-1971 թթ. [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին [[Վայոց ձոր]]ի Սբ. Ստեփանոս վանքի մոտկայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը:
 
Գլաձորը որպես «Աթենք պանծալի» հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիենային [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] մատենադարանի № 571) ձեռագրում: Սակայն մի շարք հիշտակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թթ. ընկած ժամանակահավածի հետ՝ [[Թանահատի վանք]]ի հիմնադրման (1279 թ.), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ [[Ներսես Մշեցի|Ներսես Մշեցու]] [[Մշո Առաքելոց վանք]]ից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թ.):
 
== Պատմություն ==
Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդները թափառում էին օտար երկրներում և օտար հողի վրա կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենի հողի վրա նրանք ջանքեր էին դնում իրենց գիտելիքները մայր հողի վրա ստեղծելով կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք` մեր պատմահայ [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանյա Շիրակացին և այլոք։ Սակայն դարեր փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունյաց նահանգ]]ի Վայոց ձորում հիմանադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը` Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդվող լեզուն [[հայերեն]]ն էր և սերտորեն կապված հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը։ Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալասարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան`
Տող 34 ⟶ 41՝
# Գրչության արվեստի լսարան
# Խազագիտության և երաժշտության լսարան
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որտեղ 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր և այն կոչում էին «Երկրորդ ԱնթեքԱթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաննեից և հեռավոր Կիլիկիայից։[[Կիլիկիա]]յից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ` Եսայի ՆշեցինՆչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրեչ-նակարիչ ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Հատկապես մեր միջնադարյան մշակույթի մեջ վաղուց ընդունված է Գլաձոր համալսարրանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի ` բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշղում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի ծառայություններից մեկն այն էր, որ այստեղից սկզբնավորոեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչարենցի բանաստեղծը, մեծ ուսվարիչ, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո Եսայի ՆշեցուՆչեցու աշակերտ Հովնան Վորոտնեցին փոխադրվելով [[Տաթևի վանք]] այնտեղ համալսարանական կագ ու կանոն ստեղծեց։
 
== Պատկերասրահ ==