«Տրուբադուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Լեզվական հղումների տեղադրում
No edit summary
Տող 1.
'''Տրուբադուր''' - [[11-րդ դար|11]] - [[13-րդ դար]]երում [[Ֆրանսիա]]յի հարավում` [[Պրովանս]]ում հանդես եկած բանաստեղծ-երգիչներ, որոնք տվյալ ժամանակի եվրոպական քաղաքակրթության առաջատարերից էին:
 
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
 
11-13-րդ դարերում Ֆրանսիայում ժողովրդական պոեզիայի և եկեղեցական գրականության կողքին և դրանց ազդեցությամբ առաջ եկավ նաև գրական երրորդ հոսանքը` [[ասպետական բանաստեղծություն]]ը: Ծնունդ առավ անհատական քնարերգությունը, որն իր ամենավառ արտահայտությունը գտավ ''տրուբադուրների'' երգերում: Տրուբադուրները հանդես եկան Պրովանսում: Առաջին գրական լեզուն նորագույն ազգերի մեջ մշակվեց Պրովանսում, որը մատուցեց ինքնատիպ ու անկրկնելի քնարերգություն:
 
Պահպանվել են 2500-ից ավելի երգեր, որոնք վերագրվում են շուրջ 500 տրուբադուրների, որոնցից 30-ը կանայք են: Առավել նշանավոր տրուբադուրների թիվը հասնում է չորս տասնյակի: Այդ պոետների մեջ եղել են 4-5 արքաներ, մի քանի տասնյակ խոշոր ավատատերեր, ինչպես և ցածր խավի մարդիկ: