«Ճարպաթթուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Ճարպաթթուները''' ալիֆատիկ կարբոնաթթուներ են,պարունակում են C2-C28 և կարող են լինել՝հագեցած և չհագ...»:
(Տարբերություն չկա)

20:35, 11 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Ճարպաթթուները ալիֆատիկ կարբոնաթթուներ են,պարունակում են C2-C28 և կարող են լինել՝հագեցած և չհագեցած:
Չհագեցած ճարպաթթուներ:Չհագեցած ճարպաթթուները կարող են լինել մեկ կրկնակի կապով(մոնոենային թթու)և երկուսից ավելի կրկնակի կապերով(պոլիենային թթուներ)

                Հագեցած ճարպաթթուների բնութագրեր               

Աղյուսակ 1

Մոլեկուլային բանաձևը Ընդհանուր անվանումը Համակարգային անվանումը
C2H4O2 քացախաթթու (ացետատ) էթանաթթու
C3H6O2 պրոպիոնաթթու n-պրոպանաթթու
C4H8O2 -կարագաթթու (բուտիրատ) n-բութանաթթու
C6H12O2 կապրոնաթթու n-հեքսանաթթու
C8H16O2 կապրիլաթթու n-օկտանաթթու
C9H18O2 պելարգոնաթթու n-նոնանաթթու
C10H20O2 կապրինաթթու n-դեկանաթթու
C12H24O2 լաուրինաթթու n-դոդեկանաթթու
C14H28O2 միրիստինաթթու n-տետրադեկանաթթու
C16H32O2 պալմիտինաթթու n-հեքսադեկանաթթու
C18H36O2 ստեարինաթթու n-օկտադեկանաթթու
C20H40O2 արախինաթթու n-էյկոզանաթթու
C22H44O2 բեհենաթթու n-դոկոզանաթթու
C24H48O2 լիգնոցերինաթթու n-տետրակոզանաթթու
C26H52O2 ցերոտինաթթու n-հեքսակոզանաթթու
C28H56O2 մոնթանաթթու n-օկտակոզանաթթու
C24H48O3 ցերեբրոնաթթու 2-հիդրօքսի-n-տետրակոզանաթթու


2Աղյուսակում բերված են կարևոր բնական չհագեցած ճարպաթթուները.

Մոլեկուլային բանաձևը Ընդհանուր անվանումը
C16H30O2 պալմիտաօլեաթթու
C18H34O2 օլեինաթթու
C18H34O2 վակցենաթթու
C18H32O2 լինոլաթթու
C18H30O2 á-լինոլենաթթու
C20H32O2 արախիդոնաթթու
C24H46O2 ներվոնաթթու
C22H34O2 կլուպանոդոնաթթու
C22H32O2 ցերվոնաթթու

Չհագեցած կապեր ունեցող մի շարք ճարպաթթուներ հանդիպում են բուսական և կենդանական օրգանիզմներում: Օրինակ՝ լինոլաթթվով և լինոլենաթթվով հարուստ են ընկույզը, ցորենի, եգիպտացորենի, սոյայի հատիկները, արախիդոնաթթուն պարունակվում է գետնանուշի ,ուղեղի ֆոսֆոլիպիդների, կլուպանոդոնաթթուն և ցերվոնաթթուն՝ ձկան յուղի, ուղեղի ֆոսֆոլիպիդների մեջ:
Չհագեցած ճարպաթթուների կարևոր խումբ են կազմում նաև էյկոզանոիդները և նրանց ածանցյալները: Դրանք բաժանվում են պրոստանոիդների և լեյկոտրիենների,որոնք առաջանում են արախիդոնաթթվից: Պրոստանոիդներին են պատկանում պրոստագլանդինները,պրոստացիկլինները և թրոմբոքսանները: Պրոստագլանդիններն առաջին անգամ հայտնաբերվել են շականակագեղձի և սերմնահեղուկի մեջ: Այստեղից ել ծագում է նրանց անվանումը, չնայած հետագայում պարզվել է, որ նրանք առկա են երկու սեռերի բոլոր բջիջներում և իրենցից ներկայացնում են ֆիզիոլոգիական ու դեղաբանական ակտիվ նյութեր: Թրոմբոքսանները մասնակցում են արյան մակարդման, ընկերքի կրճատման մոլեկուլային մեխանիզմին:

Կիրառությունը
Ճարպաթթուների կալիումական և նատրիումական աղերը իրենցից ներկայացնում են օճառներ: Կալիումական օճառը հեղուկ է, իսկ նատրիումականը՝ պինդ:
Սննդի արդյունաբերության մեջ կիրառվող ճարպաթթուները գրանցված են որպես սննդամթերքի հավելում E570:

Էսենցիալ ճարպաթթուներ 

Հաստատված է, որ ճարպազրկված սննդի ընդունման դեպքում կենդանիների մոտ առաջ է գալիս աճի ուշացում, մաշկի թերզարգացում, մազաթափում,որոնք զուգորդվում են ախտաբանական երևույթներով: Այդ երևույթները վերացնում են սննդի մեջ ավելացնելով լինոլաթթու և լինոլենաթթու: Նույն ազդեցությունն է ունենում նաև արախիդոնաթթուն: Մոնոենաթթուները և հագեցած ճարպաթթուները չեն վերացնում հիվանդագին երևույթները:Այս դիտարկումները հիմք են տվել հաստատելու, որ գոյություն ունեն ճարպաթթուներ՝լինոլաթթու և լինոլենաթթու, որոնք օրգանիզմում չեն սինթեզվում և պետք ե մուտք գործեն սննդի միջոցով:

Գրականության Ցանկ 
1.Peter N.Campbell,Anthony D.Smith. Biochemistry Illustrated. Churchill Livingstone.2000. 
2.William W. Christie. Fatty acids: branched-chain – structures, occurrence and biosynthesis
3.W.M. Amin, A.A. Sleem: "Chemical And Biological Study Of Aerial Parts Of Dill (Anethum   Graveolens L.)", In: Egyptian Journal of Biomedical Sciences, 23. 2007, S. 73–90