«Ամինե Ավդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացում
Տող 1.
'''Ամինե Ավդալ''' ([[1906]], [[հոկտեմբեր 16]] - [[1964]], [[սեպտեմբեր 22]]) - հայաստանցի [[քուրդ]] բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից: Ստեղծագործել է և' հայերեն, և' [[քրդերեն]]:
 
Ծնվել է [[Կարս]]ի մարզի Յամանչաիր գյուղում: [[1936]]-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարանի]] բանասիրական ֆակուլտետը: [[1944]]-ից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում: 1944-ին «Քուրդ կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
 
Նրա առաջին պատմվածքը` «Ջասմ և Թոսմ», տպագրվել է [[1924]]-ին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս):
 
[[1933]]-ին [[Երևան]]ում տպագրված «Հայ-քրդերեն» առաջին բառարանի (23.000 բառ) համահեղինակներից է:
 
Քրդերեն լույս են տեսել նրա «Գարուն» ([[1935]]), «Երեք եղբայր» ([[1957]]), «Փարիշան» ([[1969]]), «Գյուլիզար» ([[1973]]) և այլ գրքեր: Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Քրդական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957): Մահացել է Երևանում:
 
 
 
== Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրություն ==