«Նոամ Չոմսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 3.
'''Ավրամ Նոամ Չոմսկի''' ([[անգլերեն]]՝ Avram Noam Chomsky, [[եբրայերեն]]՝ אברם נועם חומסקי) (ծնվել [[դեկտեմբերի 7]], [[1928]]) [[ամերիկացի]] [[լեզվաբան]], [[փիլիսոփա]], [[քաղաքական ակտիվիստ]], [[գրող]] և [[դասախոս]] է։ Չոմսկին [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] պատվավոր պրոֆեսոր է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ]]ում, սերող քերականության հիմնադիր։ Այդ քերականության տեսությանը նվիրել է երկու աշխատություն՝ «Շարահյուսական կառուցվածքներ» ([[1957]]) և «Շարահյուսության տեսության հիմունքները» ([[1965]])։ Նա առաջ է քաշել [[գեներատիվ քերականություն|գեներատիվ քերականության]] տեսությունը։ Լեզվաբանությանը զուգահեռ նա [[պատերազմ]]ի, քաղաքականության, մասսմեդիային վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Համաձայն 1992 թվականի [[Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքս]]ի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի [[գիտնական]]ը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը։
 
Չոմսկին համարվում է "Ժամանակակից լեզվաբանության հայրը" և վերլուծական ֆիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը։ Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա ինչպիսիք են [[համակարգչային գիտություն]]ը, [[մաթեմատիկա]]ն և [[հոգեբանություն]]ը։ Նա համարվում է [[Չոմսկյան հիերարխիա]]յի`յի՝ որպես ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը։
 
Լեզվաբանության ոլորտում իր առաջին գրքի հրապարակումից հետո, Չոմսկին դարձավ [[Վիետնամական պատերազմ]]ի առաջատար քննադատներից մեկը և սկսեց հրապարակել քաղաքական աշխատություններ։ Նա սկսեց հանդես գալ որպես [[ԱՄՆ]]-ի արտաքին քաղաքականության, [[պետական կապիտալիզմ]]ի և գլխավոր լրատվական մեդիաների քննադատ։ Մասնավորապես Չոմսկին առաջ է քաշել մեդիա մանիպուլյացիաների 10 հիմնական ռազմավարություններ, որոնք օգտագործվում են մեդիա ոլորտի կողմից հանրությանը վերահսկելու համար:<ref>[http://husikghulyan.blogspot.com/2013/03/10.html Մեդիա մանիպուլյացիաների 10 գլխավոր ռազմավարությունները ըստ Նոամ Չոմսկու]</ref>: