«Ռոյթերս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1080 բայտ ,  7 տարի առաջ
 
Ռոյթերսն ունի լրագրողական անաչառության վերաբերյալ շատ խիստ մշակված քաղաքականություն: Այն պահանջում է զերծ մնալ այնպիսի բառերի կիրառումից, ինչպիսին օրինակ ահաբեկիչն է (այդ թվում նաև 2001թ. սեպտեմբերի 11-ի Պենտագոնի վրա կատարված հարձակմանը վերաբերող նյութերին): Ռոյթերսի միջազգային խմբագիր Ստեֆան Ջուքսն այս առնչությամբ գերել է. "Մենք բոլորս գիտենք, որ նա, ով մեկի համար ահաբեկիչ է մյուսի ազատամարտիկն է, և որ Ռոյթերսը հավատարիմ է մնում մեր կողմից ահաբեկիչ բառը չօգտագործելու սկզբունքին:"
 
2005թ. հուլիսի 7-ի լոնդոնյան զինյալ հարձակումը լուսաբանելիս սակայն` ծառայությունը հայտնեց. "Ոստիկանության հաղորդմամբ ռմբակոծության հետևում կանգնած են ահաբեկիչներ": Այս միտումը փաստացիորեն հակադարձում էր գարծակալության նախկին քաղաքականությունը: Ռոյթերսն այնուհետև հանդես եկավ պարզաբանմամբ` նշելով, որ որ գործակալության կողմից այդ բառն օգտագործվում է "ինչ-որ մեկին ուղիղ կամ անուղղակի խոսքում մեջբերելիս" և որ վերնագիրը վերջինիս օրինակ էր: Լրատվամիջոցն այնուհետև սկսեց առանց առանց չակերտների ահաբեկիչ բառն օգտագործել այն դեպքերում, երբ հոդվածից արդեն պարզ էր, որ դա ինչ-որ մեկի խոսքերն են:
146

edits