«Կարմիր գայլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 27.
}}
 
'''Շիկահեր գայլերը''' կաթնասուն կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ունի կարմրագազարագույն երանգ։ Բնակվում է հարավային Ասիայում։ Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ։ Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում։ Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը (լատ. Cuon alpinus) բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս։ Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ։ Արուները կշռում են 15-20 կգ, էգերը`էգերը՝ մինչև 13կգ։ Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ։ Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի։ [[Ոհմակ]]ի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր։ Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը)։ Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը։ Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին։ Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին։
 
Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի։ Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր։ Ինչպես բոլոր [[շնազգիներ]]ը նրանք տարածքը նշանում են։ Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը։ Հնդկաստանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ շիկահեր գայլը ավելի լավ որսորդ է քան ընձառյուծը կամ վագրը։ Վայրի ցլերն ու նույնիսկ փղերը հատնաբերելով շիկահեր գայլերի ոտնահետքերը անհանգստություն են ցուցաբերում։ Շիկահեր գայլեը կարողանում են մագլցել ծառեր և հարձակվել [[վագր]]ի, բայց նման վարքագիծ հազվադեպ են դրսևորում։ Նախկինում շիկահեր գայերը տարածված էին [[Ասիա]]յում, սակայն 20-րդ դարում նրանց քանակը նվազել է, ապրելավայրի կրճատման հետևանքով։ Այժմ պոպուլյացիայի համար բարենպաստ պայմաններ են մնացել [[Հնդկաստան]]ում, Հնդեվրոպայում և [[Ինդոնեզիա]]յում։ Ընդգրկված է Բնապահպանության և Բնական Պաշարների Պահպանության Միության միջազգային Կարմիր գրքում։