«Ագռավներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ)։ Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով։
Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու։ Ամենակեր են, երբեմն՝ վնասատու։ Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով։
Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում։ Օգտակար է`է՝ որպես [[բնական սանիտար]]։ Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ։
Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր։
Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար [[բազե]]ի և սպիտակագլուխ [[անգղեր|անգղ]]ի հետ։
Տող 32.
 
===Մոխրագույն ագռավներ===
Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում։ Աղմկարար վարքով (հատկապես`հատկապես՝ ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում։ Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են։ Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես`հատկապես՝ ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։
Անտառային [[կաչաղակ]]ը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում։ Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ։ Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը։
Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։
 
===[[Սովորական կաչաղակ]]===
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը`փետրավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ ([[կաքավ]], [[լոր]], [[արտույտ]]) ու մեծ քանակությամբ ձվեր։ Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ։ Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում։
 
===Ալպիական ճայ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագռավներ» էջից