«Վարդան Ատրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Վարդան Ատրյան''' (''Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան'', 1896, հուլիս 13 - 1974, հունվար 6) - հայ արձակագ...
 
Ավելացում
Տող 1.
'''Վարդան Ատրյան''' (''Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան'', [[1896]], [[հուլիս 13]] - [[1974]], [[հունվար 6]]) - հայ արձակագիր, լրագրող: [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից:
 
Ծնվել է Թիֆլիսում: [[1917]]ին ավարտել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ը, [[1934]]-ին` Վ.Լ. Լենինի անվան տրանսպորտի ինժեներների անդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս): [[1930]]-1934-ին եղել է «Պրոլետար» օրաթերթի, 1930-[[1932]]-ին` «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսների, 1932-1934-ին «Գրոհ» ամսագրի խմբագիրը: [[1942]]-[[1955]] [[Վրաստանի գրողների միություն|Վրաստանի խորհրդային գրողների միության]] հայկական բաժանմունքի նախագահն էր:
 
Նրա առաջին ստեղծագործությունը` «Զրահագնացքը», տպագրվել է [[1926]]-ին, «Գրական արշավ» ամսագրում:
 
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ուկրաիներեն]]: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է [[Երևանում]]:
 
 
 
== Վարդան Ատրյանի երկերի մատենագրությունը ==