«Կանտատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԿԱՆՏԱՏ (իտալ. cantata,լատ. can-tare—երգել), վոկալ-գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մենե...»:
 
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}ԿԱՆՏԱՏ (իտալ. cantata,լատ. can-tare—երգել), վոկալ-գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար: Մոտ է օրատորիային, վերջինիս նման կարող է պարունակել նվագախմբային նախանվագ, արիաներ, ասերգեր և խմբերգեր, բայց տարբերվում է համեմատաբար փոքր ծավալով, հաճախ նաև սյուժեի դրամատիկական ծավալման բացակայությամբ: Լինում է աշխարհիկ և հոգևոր, տարբեր բովանդակության և բնույթի, երբեմն զուգորդված այլ ժանրերի հետ(օպերա-կանտատ, սիմֆոնիա-կանտատ, պոեմ-կանտատ,երգ-կանտատ, բեմական-կանտատ):
Սկզբնավորվել է Իտալիայում, XVII դարի առաջին կեսին: Արևմտաեվրոպական երաժշտության մեջ բարձրարժեք կանտատ են ստեղծել Զ. Կարիսիմին, Ա. Ստրադելան, Ա. Սկարլատին, Բախը, Վ. Մոցարտը, Լ. Բեթհովենը, Ֆ. Շուբերտը, Գ. Մահլերը (սիմֆոնիա-կանտատ), Կ. Օրֆը (բեմական- կանտատ), Պ. Հինդե-միթը, Ա. Վեբեռնը և ուրիշներ:
Ռուսաստանում կանտատը, սկզբնավորվելով XVIII դ.,բարձունքի է հասել Պ. Չայկովսկու,
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կանտատ» էջից